ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ԸՆԿԵՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Prince Harry, Duke of Sussex and Meghan, Duchess of Sussex leave

 

Սասեքսի դքսուհի Մեգանի Մարքլի մասին խոսակցությունները չեն դադարում, դրանց թվին են պատկանում նաև զանազան քննադատությունները:

 

Dayli Mail-ը գրում է, որ դքսուհուն այս անգամ անդրադարձել է արքայազն Չարլզի մտերիմ ընկերը՝ 78-ամյա Նիքի Հասլամը: Իր հարցազրույցում նա բավականին կոշտ է արտահայտվել Մեգան Մարքլի ընտանիքի անդամների մասին:

 

«Նրա ընտանիքի անդամները չափազանց հասարակ են: Ես պատկերացնում եմ, թե ինչ ահավոր կլիներ, եթե հարսանիքին ներկա գտնվեր այդ մեծ կտորը (Մեգանի հայրը): Թագավորական ընտանիքը պարզապես չգիտի, թե ինչպես կարելի է պայքարել նրանց դեմ: Նրանց ընտանիքում միակ նորմալ մարդը Մեգանի մայրիկն է»,- ասել է Հասլամը:

 

Նա նաև քննադատել է Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը:  Ըստ նրա՝ նման կարևոր իրադարձության համար զգեստը շատ հասարակ էր ու, գոնե, պետք է կարված լիներ ավելի բարակ ու թեթև կտորից: