SHOW BISS

ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ 5 ՇՔԵՂ ԶԳԵՍՏՆԵՐԸ (PHOTO)

22. 04. 2019

glxavor

Citrus.am շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հայտնիների սոցիալական ցանցերի էջերը՝ ուսումնասիրելով նրանց կերպարն ու ոճը:

Այս անգամ մեր դիտակետում դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Արփի Գաբրիելյանն է, ով աչքի է ընկնում սև գույնի հանդեպ իր մեծ սիրով:

Արփին հաճախ է կրում սև զգեստներ, առօրյայում ևս նրա կերպարներում հաճախ կարելի է տեսնել այդ գույնը: Սևն իսկապես շատ է սազում դերասանուհուն` ավելի շքեղ տեսք հաղորդելով նրան:

Արփին նաև նախընտրում է մուգ գույնի մազեր, իսկ ահա դիմահարդարման հարցում ավելի բնականի կողմնակից է: Նա նախընտրում է նուդային երանգներ:

Ուսումնասիրել ենք Արփի Գաբրիելյանի երեկոյան զգեստները, որոնք կրկին մուգ գույների մեջ են` լրացված շքեղ քարերով ու փայլերով:

Առաջարկում ենք ոգեշնչվել դերասանուհու ընտրություններով:

Սև երկար զգեստը յուրաքանչյուր կնոջ էլեգանտ տեսք կարող է հաղորդել: Դերասանուհու ընտրությունը զուսպ է ու, միևնույն ժամանակ, շքեղ:

1

Կրկին սև երկար զգեստ, բայց այս անգամ ավելի թեթև ու եթերային: Տյուլային լուծումը կերպարին թեթևություն է հաղորդում:

2

Մոխրագույն երկար զգեստ, փայլեր ու համարձակ բացվածքներ: Դերասանուհու այս կերպարն ավելի վառ է: Այս զգեստը կարելի է կրել որևէ միջոցառման ներկայանալիս:

3

Կետիկները չեն զիջում իրենց դիրքերը` արդեն մի քանի սեզոն անընդմեջ մնալով թրենդային: Դերասանուհու այս զգեստը շատ կանացի ու ռոմանտիկ տեսք է հաղորդել կերպարին:

4

Եվ կրկին փայլուն քարեր ու շքեղ կերպար: Արփին շատ ոճային տեսք ունի: Դերասանուհին կերպարը լրացրել է բնական ալիքներ հիշեցնող սանրվածքով:

5