SHOW BISS

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ 5 ՇՔԵՂ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄՆԵՐԸ (PHOTO)

12. 04. 2019

glxavor

Citrus.am-ը արդեն պատմել է  այն հայ հայտնի կանանց մասին, ովքեր որոշել են զբաղվել դիմահարդարմամբ: Նրանց թվում է նաև ամերիկաբնակ դերասանուհի  Արմենուհի Սուքիասյանը, ով հեռուստադիտողին հայտնին է մի շարք նախագծերից:

Դերասանուհին այնտեղ է ծավալում իր գործունեությունը՝ նկահարանվելով սերիալներում: Նա նաև դիմահարդարի գործունեություն է ծավալում:

Արմենուհու էջում կարելի է գտնել նրա աշխատանքները: Դերասանուհին նաև հաճախ իր առօրյա դիմահարդարումներն է հրապարակում:

Վերջերս շատ նորաձև է բնական դիմահարդարումը` նուդ երանգների մեջ: Արմենուհու այս կերպարը շատ նուրբ ու բնական է ստացվել: Նա օգտագործել է բաց երանգների ստվերաներկ ու նուդային շրթներկ:

4

Հաջորդ կերպարը կտրուկ տարբերվում է նախորդից. ալ կարմիր շրթներկ, ալիքվող մազեր: Կերպարը վառ է ստացվել: Բայց ուշադրություն դարձրեք, որ աչքերը կրկին շատ քիչ են շպարված:

5

Բաց վարդագույն շրթներկ և շագանակագույն ստվերաներկ. սա, թերևս, ամենապարզ ու տարածված համադրությունն է: Այս դիմահարդարմամբ կարելի է ներկայանալ թե առօրյայում, թե երեկոյան որևէ միջոցառման: Այն չի ծանրաբեռնում կերպարը:

1

Կրկին նուդային շրթներկ և ոսկեգույնի ու շագանակագույնի համադրությամբ ստվերաներկ: Այս անգամ Արմինեն շեշտը դրել է աչքերի շպարի վրա: Արտահայտիչ ու հետաքրքրիր կերպար է ստացվել:

3

Կարող ենք նշել, որ Արմինեն սիրում է շագանակագույնի երանգներ: Դրանք նրան իսկապես շատ են համապատասխանում: Այս անգամ կերպարն արտահայտիչ են դարձնում երկար թարթիչները:

6