KIDSBLOG

ԱՐԳԵԼԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՅՍ 3 ԲԱՆԵՐԸ և ԱՅԼևՍ ՉԵՔ ՊԱՏԺԻ ՆՐԱՆ

22. 04. 2019

593b1461c42e12f6da1d40d3be61da9d

Շատերիս համար երեխաների դաստիարակությունը պայքարի մի ձև է. ծնողներն արգելում են, երեխան՝ փորձում խախտել սահմանները: Բայց կարող է նաև այլ կերպ լինել. եթե արգելքները քիչ են, իսկ ծնողները՝ ինքնավստահ և, իհարկե, չեն գործածում ֆիզիկական պատիժը:

3 արգելքը երեխայի համար բավական է:

Սահմանները երեխային կանխատեսելիության զգացում են տալիս ու նվազեցնում նրա տագնապը: Կարևորն այստեղ այն է, թե Ի՞ՆՉ  ու ԻՆՉՊԵ՞Ս արգելել:

Սահմանները երեխային բավականաչափ տարածություն պետք է տան փորձարկումների ու սխալների համար ու չպետք է շատ սահմանափակեք երեխայի ազատությունը: Ամենալավն աշխատում է արգելքի 3 տեսակի մոտեցումը:

Ագրեսիայի արգելք

Արգելq այն բաների վրա, որոնք անմիջականորեն սպառնում են երեխայի կյանքին ու առողջությանը

Երեխայի մոտ համբերության ձևավորման հետ կատված սահմաններ

-Ագրեսիայի արգելքը նշանակում է, որ ձեր տանը չի կարելի ծեծել, կծել, կճմտել, ծաղրել մյուսին:

-Ոչ անվտանգ պահվածքի արգելքը հաճախ հակասում է փորձարկումներին ու որևէ նոր բան փորձելու ռիսկին: Գործածեք այն զգուշորեն ու ուշադրություն դարձրեք «անմիջականերոն» բառին: Եթե երեխան ճոճանակ է նստել, ապա նրա առողջությանը ու կյանքին սպառնացող ռիսկն, անկասկած, մեծանում է, բայց այն լիովին ընդունելի է, նամանավանդ, որ դուք կարող եք կանգնել նրա կողքին ու ապահովագրել:

Երբ փոքրիը խաղալիքը բերանն է տանում, աղիքային վարակի ռիսկըմեծանում է, բայց պահելով այդ սահմանը, դուք կարող եք էականորեն հետաձգել նրա հոգեբանական զարգացումն ու իմունային համակարգի մարզումը:

Շարունակությունը`Kidsinfo.am -ում: