ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ, ՈՐ ԽԵԼԱՀԵՂ ՏՈՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ

MyCollages (9)

 

Հարսանիքը ոչ միշտ է նշանակում ԶԱԳՍ, կենացներ ու բղավոցներ «համբո՜ւյր-համբո՜ւյր»: Կորեայում, օրինակ, համբուրվել ընդհանրապես ընդունված չէ,աֆրիկյան երկրներում էլ սպիտակ զգեստն ու դասական կոստյումն են հազվադեպ երևույթներ: Մենք ուսումնասիրում ենք տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները: Սկսում ենք Հնդկաստանից:

 

Եվ այսպես, հարսանիքից առաջ անցկացվում է պարերին նվիրված Սանգիտ արարողությունը: Բոլոր կանայք պարում են ու երգում, կատակում հարսնացուի հետ, կիսվում հիշողություններով և մաղթում հարսնացուին երջանիկ ընտանեկան կյանք:

21041154_1703791139928570_4502636489544302592_n

 

Հարսանիքի կամ դրան նախորդող օրը անցկացվում է Հալդի արարողությունը, որի ժամանակ նորապսակների դեմքերին, ձեռքերին և ոտքերին քրքումի մածուկ են քսում:

13573576_137678556659083_1900607687_n

 

Բարեկամներն որ հյուրերը նորապսակների վրա բրինձ են շաղ տալիս՝ այդ կերպ ցանկանալով հաջողություն ու ապահով կյանք:

25036750_157520838352312_2945646222666366976_n

 

Հնդկաստանում և մի քանի այլ երկրներում երբեմն պահանում են փեսացուին կճմտելու և կատակով հրելու ավանդույթը: Հարազատներին դա թույլատրվում է անել հենց հարսնացուի աչքի առաջ, այդպես նրանք ցույց են տալիս, որ կրճատում են քչացնում են նրա գոռոզությունը:

10665925_955357267823373_126418890_n