SHOW BISS

ԱՍՏՂԵՐ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՏԱՐԻՔԻՑ ՄԵԾ ԵՆ ԵՐևՈՒՄ. ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ ՆՐԱՆՔ

08. 06. 2018

գլխավոր

 

Մարգո Ռոբբի, 27 տարեկան

«The Wolf of Wall Street» ֆիլմից հետո հայտնի դարձած Մարգո Ռոբբին մեծ փորձ ու ինքնավստահություն
ունեցող մեծահասակ ու խոհեմ դերասանուհու ոճ ունի: Նա շատ գեղեցիկ է, բայց հավատալ, որ նա ընդամենը 27
տարեկան է, շատ բարդ է:

a9d42fc93e5a7ec097cafd146d6de3af

Անջելինա Ջոլի, 42 տարեկան

Սթրեսսային կյանք, 6 երեխա, առողջական լուրջ խնդիրներ, վիրահատություն և, իհարկե, ամուսնալուծություն Բրեդ
Փիթի հետ. այս ամենից հետո Ջոլին ավելի մեծ է երևում իր տարիքից և գերհոգնած տեսք ունի:

50a3831f0a3a6f22526362c9e75f4e47

Ադել, 29 տարեկան

24 տարեկանում արդեն համաշխարհային հռչակ վայելող 24-ամյա երգչուհին կտրուկ քաշ հավաքեց, ինչն էլ
վիզուալ ավելացրեց նրա տարիքը: Մի քանի տարի փնտրտուքի մեջ գտնվելուց հետո, Ադելը որոշեց հետևել ռետրո
ոճին: Բայց երգչուհին սխալվել է, եթե հույսը դրել է այն բանի վրա, որ դա նրան կօգնի ավելի երիտասարդ երևալ:

f9286d74dcef9bf885d2ddded6403d74

Քենդալ Ջեններ, 22 տարեկան

Վերջերս չափահաս դարձած Քենդալը հանրային կյանքի բավականին մեծ փորձ ունի՝ թոք-շոու, կարմիր գորգեր,
պրեմիերաներ և, իհարկե, Քարդաշյան ընտանիք…Այդ ամենը ամրապնդել է Քենդալի սերը ծանր դիմահարդարման
հանդեպ: Արդյունքում երիտասարդ աղջնակի փոխարեն լուսանկարում մենք տեսնում ենք ավելի հասուն տեսք
ունեցող կնոջ:

9c3ebd3ba47d66596036822c4604b12a