ԱՍՏՂԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՒ ՀԻՄԱՐ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՐԱՆՔ ԴԱ ԱՐԵԼ

Fotoram.io

 

Citrus.am-ը արդեն  ներկայացրել է  հայ հայտնիների դաջվածքները: Այժմ հերթը արտասահմանյան աստղերինն է: Նկատենք, որ նրանց դաջվածքները բավականին տարբերվում են: Հարց է առաջանում՝  ինչո՞ւ են նրանք արել այդ տարօրինակ ու անիմաստ դաջվածքները:

 

Քենդալ Ջեններ

Ռեալիթի շոուի աստղը դաջել է «meow» («մյաու») շուրթի ներսի կողմից, երբ ոչ սթափ վիճակում է եղել: Այնքան, որ միայն կարողացել է արտաբերել «մյաու»:

Քենդալ

Քայլի Ջեններ

Քենդալի կրտսեր քույր Քենդալը կոնքին դաջել է «խոհեմություն» բառի տրանսկրիպցիան: Իսկապես, շատ խոհեմ է:

Քայլի

Մայլի Սայրուս

Ի տարբերություն Քենդալ Ջենների, Մայլին սմայլիկ է դաջել շուրթի ներսում սթափ վիճակում (բայց դա հաստատ չէ):

Մայլի

Ռիհաննա

Մի անգամ Ռիհաննայի նախկին ընկերը՝ ռեփեր Դրեյքը ժամադրություն է կազմակերպել օկենարիումում: Էքսկուրսիայից հետո Դրեյքը սիրելիի համար փափուկ շնաձուկ է գնել , և այդ կարևոր իրադարձության պատվին երկուսն էլ շնաձուկ են դաջել իրենց ձեռքերին: Երևում է, նրանք իսկապես սիրում են շնաձկներին:

Ռիհաննա

Բլեք Չայնա

Դե այստեղ նույնիսկ խոսքերն են ավելորդ:

Բլեք Չայնա

Կարա Դելևին

Մոդելի ոտնաթաթի հետևում գրված է «բեկոն»: Պարզապես նա շատ է սիրում բեկոն:

Կարա

Ջոնի Դեփ

2011թ. սկսելով հանդիպել Էմբեր Հերդի հետ, Ջոնին մատների վրա դաջել է Slim՝ «նիհարիկ»: 2016թ Էմբերը լքել է Դեփին՝ մեղադրելով նրան ընտանեկան բռնության մեջ: Ամուսնալուծվելուց հետո, Ջոնին փոխել է գրառումը՝ դարձնելով այն Scum՝ «կեղտ»: Տեսնես ո՞ւմ մասին է այն:

Ջոնի Դեփ