ԱՍՏՂԵՐԸ ԿԻՍՎՈՒՄ ԵՆ ԽՆԱՄՔԻ ԷԺԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐՈՎ

Վիկտորիա Բեկքեմ – ավոկադոյով դիմակ

Ոճային Վիկտորիան խոստավանում է, որ ավոկադոյով դիմակը մաշկի խոնավեցման հիանալի միջոց է: Օգտագործիր դիմակը որևէ միջոցառման մասնակցելուց առաջ և դիմահարդարումը հիանալի կնստի դեմքիդ: Դիմակի պատրաստաման եղանակը շատ պարզ է. մրգի մի կտոր պետք է այնքան մանրացնել մինչև այն դառնա միատարր մասսա, քսել դեմքին և 20 րոպե հետո լավանալ դեմքը:

e919e2acf268d69daa19e6cd76e6fd8e_fitted_740x700

 

Ջուլիա Ռոբերտս – ձիթապտղի յուղով լոգանք ձեռքերի համար

Դերասանուհու խոսքով՝ ձիթապտղի յուղը փափկացնում է ձեռքերի մաշկը, դարձնում միագույն և հիանալիորեն ամրացնում եղունգները: Շաբաթական մեկ անգամ արված լոգանքներից հետո որևէ կոշտություն ձեռքերի վրա չի մնա:

24f13081c29ede74a7ba148c4d966008_fitted_740x700

 

Քամերոն Դիաս – երիցուկի թուրմ

Առողջ ու հարթ մաշկի համար դերասանուհին պարտական է երիցուկի թուրմին, որը թանկարժեք կոսմետիկ միջոցներից ոչ պակաս է մաքրում մաշկը: Թուրմը կարելի է նաև սառեցնել և սառույցի կտորներով մաքրել դեմքը, որից հետո հոգնածության հետք անգամ չի մնա:

528a121893c3d41c518673c4b45b642c_fitted_740x700

 

Միրանդա Քեր – թարմ վարունգով դիմակ

Մոդելը գիտի ինչպես առույգ տեսք ունենալ ծանր աշխատանքային օրվանից հետո: Նրա բաղադրատոմսը ևս շատ պարզ է. աստղը կտրատում է թարմ վարունգը և դնում դրանք աչքերի տակ 15 րոպե, որից հետո հայացքը կրկին առողջ ու վառ տեսք է ստանում:

fe365153bb5a9ae73199c9647a7a85d5_fitted_740x700

 

Քեթրին  Զետա-Ջոնս – ելակով դիմակ

Աստղի խոսքով՝ հատապտուղն օգնում է նրան ազատվել մաշկի բորբոքումից, վերացնել յուղոտ փայլը և դեմքին առողջ տոն հաղորդել:

417a7129a8a3bcf6f3b85f9533b2d062_fitted_740x700

 

Սինդի Քրոուֆորդ – սրճային սկրաբ

Սուրճի մրուրը մոդելն օգտագործում է մարմնի մաշկի համար, որից հետո այն փափուկ և առողջ տեսք է ստանում:

8879175384a3d082bd852d23c351acd5_fitted_740x700

 

Սքարլեթ Յոհանսոն – կիտրոնի հյութ

Հոիլվուդի սեքս-խոհրդանիշը վարսերը լվանալուց հետո դրանք ցողում է կիտրոնի հյութով: Այն ոչ միայն փայլ է հաղորդում, այլ նաև ընդգծում է գանգուրների գույնը:

2d2ce0707875b612a48fcf6eb289daaf_fitted_740x700