ԱՌԱՎՈՏՅԱՆ ՆԱԽԱՃԱՇ` ԵԼԱԿՈՎ և ՅՈԳՈՒՐՏՈՎ

9_ICON_9346_1000x1000

Հաճելի և վառ աշխատանքային օրվա գրավականը առողջ և վիտամիններով հարուստ նախաճաշն է: Եթե ցանկանում եք բարձրացնել ձեր դիմադրողականությունը և ունենալ էներգիա, ապա անպայման փորձեք մեր կողմից առաջարկվող այս բաղադրատոմսը:

Այս նախաճաշի պատրաստման համար հարկավոր է 150 գրամ ելակ, 1 հատ ելակի յոգուրտ և եգիպտացորենի փաթիլներ: Առաջին քայլով կտրատել ելակը, լցնել բաժակի մեջ, ավելացնել յոգուրտը և  եգիպտացորենի փաթիլները: Կարող եք  նաև տեղադրել սառնարանում և փորձել մի փոքր հետո: