SHOW BISS

ԱՇՆԱՆԱՅԻՆ 5 ՆՈՐԱՁԵՎ MAKEUP` ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

09. 10. 2019

image

Նորաձև makeup-ը ինքնաարտահայտման հիանալի տարբերակ է: Citrus.am-ը առաջարկում է ծանոթանալ աշնանային նորաձև makeup-ների` հայ հայտնիների օրինակով:

Սոնա Մաթևոսյան: Աշունը խորհրդանշում է վառ գույներ: Իսկ աշնանային ամենահայտնի գույնը կարող է լինել շրթներկի տեսքով: Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի նարնջագույն շրթներկը նրա makeup-ի ամենավառ դետալն է, որն էլ հենց կարող է համապատասխան տրամադրություն հաղորդել:

69956927_2416042361816712_6242904823357130605_n

Անի Երանյան: Վառ գույներ ու փայլեր. այս աշուն թրենդային են այս երկու լուծումներն էլ: Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը կրում է գինու գույնի շրթներկ, իսկ որպես աչքերի ստվերաներկ ընտրված են դեղինն ու շիկակարմիրը: Եթե ուզում են արտահայտիչ ու վառ դիմահարդարում, ապա ուշադրություն դարձրու հենց այս տարբերակին:

66618163_131045048163622_6985124179022443667_n

Սոնա Ռուբենյան: Դասական կարմիր շրթներկ է կրում նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը: Սոնան, սակայն, ընտրել է անփայլ տարբերակ: Երգչուհու աչքերն ընդգծված են փայլուն նուրբ երանգի ստվերաներկով:

62105138_419426545447999_6362026094577937838_n

Տաթև Սարգսյան: Հայացքին խորություն հաղորդելու համար կարող ես ընտրել դերասանուհի Տաթև Սարգսյանի makeup-ը:  Նուդ շրթներկի հետ համադրությամբ դիմահարդարումը ներդաշնակ տեսք ունի:

54447285_1506387129496157_8427482319930616568_n

Մադոննա Հարությունյան: Ոճաբան Մադոննա Հարությունյանը ընտրել է աշնանային ամենավառ գույներից մեկը` որպես ստվերաներկ: Դեղին ստվերաներկը համադրված է դասական սև սլաքների ուր նուրբ վարդագույն շրթներկի հետ:

image