FASHION

ԱՇՆԱՆԱՅԻՆ 5 ԿԵՐՊԱՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՆԱՐ Է ՉՍԻՐԱՀԱՐՎԵԼ (PHOTO)

20. 10. 2018

adb5d4382d690375756c94b4277e5b59

Ներկայացնում ենք աշնանային 5 կերպար, որոնք, անկասկած, ձեզ դուր կգան: Դրանք ոճային են, նորաձև, տաք ու հարմարավետ, ինչպես նաև կանացի ու գրավիչ:

Camel վերարկու: Այս վերարկուն վաղուց արդեն կանացի զգեստապահարանի հիմնական իրերից մեկն է դարձել:  Այն ոչ միայն շատ ոճային ու գեղեցիկ է, այլ նաև հարմարավետ ու տաք: Համադրեք այս վերարկուն վերնաշապիկի, շապիկի, սվիտերի, ինչպես նաև սև ջինսերի հետ և կստանաք ոճային հիանալի կերպար:

1

Oversize վերարկու: Հարմարավետ վերարկու, կեդեր և տաք գլխարկ. այս ամենը կօգնեն ձեզ առօրյա ոճային կերպար ստանալ: Լրացրեք կերպարը գործած շարֆով և նուրբ աքսեսուարներով:

2

Էլեգանտ բոտֆորդներ: Այս սեզոն բոտֆորդները շարունակուն են ակտուալ մնալ: Դրանք հիանալի տեսք ունեն կարճ կիսաշրջազգեստի, զգեստի, ինչպես նաև ջինսերի հետ: Կերպարը լրացրեք փոքրիկ պայուսակով, վերարկուով և լայն գլխարկով:

3

Oversize սվիտեր: Ծավալուն սվիտերները ցանկացած տեսակի տաբատների հետ հիանալի լուծում են աշնանային առօրյա կերպարի համար:

4

Չենք մոռանում կանացիության մասին: Զգեստապահարանից հանում ենք աշնանային տաք գործվածքի կիսաշրջազգեստները: Եթե դրանք շատ կարճ են, ապա կրեք նաև գետրիներ:

5