FITNESS

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԵՏԱՆ.14 ՕՐՈՒՄ ԿՆԻՀԱՐԵՍ 7 ԿԳ

07. 09. 2019

 

image

Աշնանը մեր օրգանիզմը պահանջում է հատուկ ուշադրություն: Անհրաժեշտ են մեծ քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր և սննդանյութեր: Քանի որ յուրաքանչյուր դիետա սթրես է, ապա աշնանային ժամանակահատվածում պետք է հատկապես ուշադիր լինել:

Ամենաէֆեկտիվ ու առողջությանը չվնասող դիետաներից մեկը համարվում է ճակընդեղային դիետան: Այն շատ պարզ է, պահել պետք է երկու շաբաթից ոչ ավել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Այն շատ մեղմ է գործում, բայց նաև արդյունավետ է: 14 օրում կարող ես ազատվել 7 կգ ավելորդ քաշից:

Ճակընդեղը պարունակում է վիտամին А, յոդ, բետաին, կալիումի ու կալցիումի աղեր, ինչպես նաև կիտրոնային, խնձորի ու ֆոլաթթու: Բացի դա, այն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը ու բարելավում իմունային համակարգի վիճակը:

Բնականաբար, դիետայի ընթացքում պետք է հրաժարվել ալկոհոլից, քաղցրից, խմորից, ապուխտից, աղից, տապակայից, համեմունքներից, մարինացված մթերքներից, ինչպես նաև նվազագույնի հասցնել կենդանական ճարպերի գործածումը:

70d216d2a9857e65636c235c6db1b11e

Բոլոր ուտեստները պետք է կամ շոգեխաշված լինեն, կամ խաշած: Եվ մի մոռացիր շատ ջուր խմել: Թույլատրելի ըմպելիքների ցանկում կա կանաչ թեյ, բայց առանց շաքարավազի:

Իհարկե, իդեալական կլինի, եթե ճակընդեղային դիետայի անցնելուց առաջ այցելես բժիշկ-դիետոլոգի: Բայց եթե որոշես շրջանցել այս կետը, ապա հիշիր, որ նման դիետա պահել կարելի է երեք ամիսը մեկ անգամից ոչ հաճախ:

Եվս մեկ կարևոր կետ. օրական  կարող ես ուտել 2 կգ-ից ոչ ավել բազուկ:

Ճակընդեղային դիետան լինում է  երկու տեսակ. մոնո և համակցված: Առաջին տարբերակի դեպքում կարելի է ուտել միայն ճակընդեղ (խաշած, խորոված և նույնիսկ հում): Ինչպես նաև կարող ես խմել ճակընդեղի հյութ: Բայց այս դիետան պետք է պահել 3 օրից ոչ ավել: Իսկ ահա երկրորդ տարբերակի դեպքում  կարող ես սննդակարգումդ ներառել միս ու հատիկավորներ: Այս դեպքում դիետան տևում է մինչև մեկ կամ երկու շաբաթ:

Շաբաթվա մոտավոր սննդակարգ:

Օր 1: Նախաճաշ: Խաշած կամ ջեռոց տեղադրված  ճակընդեղ (150 գ) և կանաչ թեյ:

Ճաշ: 2 խաշած գազար և խաշած ճակընդեղ (100 գ):

Ընթրիք: Խաշած կամ ջեռոց տեղադրված ձուկ(200 գ) և 1 բաժակ 1%-ոց կեֆիր:

Օր 2: Նախաճաշ: Մեկ բաժակ ճակընդեղի հյութ ( այն չի կարելի խմել պատրաստելուց միանգամից հետո, պետք է թողնել 1,5−2 ժամ, որպեսզի մարսողության հետ խնդիրներ չառաջանան):

Ճաշ:  Խաշած ճակընդեղ (100 գ) և սալորաչիր (5 հատ.):

Ընթրիք: Խաշած ճակընդեղի աղցան (100 գ) և խնձոր:

Օր 3: Նախաճաշ: Բնական յոգուրտ (առանց շաքարավազի) և կանաչ թեյ:

Ճաշ: Խաշած միս, օրինակ տավարի, (200 գ) և խաշած գազար (3 հատ):

Ընթրիք: Խաշած կամ ջեռոց տեղադրած ճակընդեղ (100 գ) երկու ճաշի գդալ անյուղ թթվասերի հետ:

Օր 4: Նախաճաշ: Հում գազար (100 գ) և մեկ բաժակ ջուր կամ կանաչ թեյ:

Ճաշ: Խաշած կամ ջեռոց տեղադրած ճակընդեղ (150 գ), ձուկ (200 գ):

Ընթրիք: Շոգեխաշած հնդկացորեն (100 գ) և մեկ բաժակ 1%-ոց կեֆիր:

Օր 5: Նախաճաշ:  Խաշած բրինձ (100 գ) և կանաչ թեյ:

Ճաշ: Խաշած հավի փափկամիս (200 գ) և խաշած քերած ճակընդեղ (100 գ):

Ընթրիք: Մեկ բաժակ 1%-ոց կեֆիր:

Օր 6: Նախաճաշ: Խաշած կամ ջեռոց տեղադրած ճակընդեղ (100 գ) և կանաչ թեյ:

Ճաշ: Խաշած կամ առանց կարագի տապակած սպիտակ կաղամբ (100 գ):

Ընթրիք: Խաշած գազարով աղցան (4 հատ) և խաշած միս (150 գ):

Обед: отварная или обжаренная без масла белокочанная капуста (100 г).

Օր 7: Նախաճաշ: Խնձոր (2 հատ) և սալորաչիր (3−4 հատ):

Ճաշ: Շոգեխաշած հնդկացորեն (100 գ)` մեկ գդալ ձիթայուղով:

Ընթրիք: Խաշած կամ ջեռոց տեղադրած ճակընդեղ (150 գ) և խաշած հավի փափկամիս (150 գ):

Ճակընդեղի դիետայից պետք է դուրս գալ աստիճանաբար: Դիետոլոգները խորհուրդ են տալիս մի քանի օրվա ընթացքում դեռևս թողնել ճակընդեղը ձեր սննդակարգում, բայց քիչ քանակությամբ:  Բացի դա, պետք է ուտել ավելի կաթնամթերք ու շլիաներ: Աստիճանաբար ավելացրեք հացն ու խմորե այլ մթերքներ: 5−7 օր անց կարող ես վերադառնալ սովորական սննդակարգիդ: Իսկ ահա յուղալի ու տապակած մթերքների հետ հանդիպումն արժե հետաձգել կամ առհասարակ փորձել մոռանալ դրանց մասին:

Հակացուցումներ:

-Շաքարային դիաբետ և ցանկացած այլ քրոնիկ հիվանդություններ:

-Խնդիրներ` երիմաների ու լյարդի հետ կապված: