ԱՇԽԱՐՀԻ 8 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԿԱՆԱՅՔ. ՈՐՔԱ՞Ն Է ՆՐԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

գլխավոր նկար

 

Ովքե՞ր են մոլորակի ամենահարուստ կանայք և ինչպե՞ս են վաստակել իրենց միլիոնները: Այս ցանկում կան այնպիսի կանայք, ովքեր, չնայած իրենց անսահամանափակ հնարավորություններին, չեն անհանգստանում իրենց արտաքին տեսքի համար՝ պլաստիկ վիրահատությունների վրա գումարներ չծախսելով և չպայքարելով տարիքի դեմ:

 

Քրիստի Ուոլթոն

«Wal-Mart» ցանցի հիմնադրի հարսը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է: Ամուսնու մահից հետո նա ոչ թե պարզապես ժառանգել է նրա աղջ կարողությունը, այլ նաև կրկնապատկել այն: Մի քանի տարի առաջ Քրիսթին բոլորել է իր 70-ամյակը և հենց իր տարիքին համապատասխան տեսք ունի: Ինչո՞ւ վատնել ժամանակը պլաստիկ վիրահատությունների և երիտասարդացման գործընթացների վրա, երբ հաշվիդ մոտ 40 միլիարդ դոլար ունես:

Քրիստի Ուոլթոն

 Ջինա Ռինչարտ

 Ջինա Ռինչարտը Ավստրալիայի ամենահարուստ կինն է: Հանքաքարի արդյունաբերության ընկերությունը նա ժառանգել է հորից: Ավստրալուհին կարողացել է ոչ միայն դուրս բերել գործարանը ճգնաժամից, այլ նաև զգալիորեն լավացնել վիճակը: Նա 63 տարեկան է՝ լի ուժերով և պատրաստ է վաստակել միլիոններ:

Ջինա Ռինչարտ

Ժակլին Մարս

«Mars» ընկերության ժառանգորդուհին Ամերիկայի ամենահարուստ կինն է: «Շոկոլադե սալիկների թագուհու» ունեցվածքը գնահատվում է ավելի քան 20 միլիարդ դոլար: Բիզնեսից բացի, Ժակլինը զբաղվում է բարեգործությամբ և փորձում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

Ժակլին Մարս

Սյուզան Քլաթեն

Սյուզան Քլաթենը Գերմանիայի ամենահարուստ կինն է: Նա տնօրինում է «BMW» ավտոարտադրող ընկերության 50 % բաժնետոմսերը: Հմայիչ շիկահերը շարունակում է ավելացնել իր ունեցվածքը և, միևնույն ժամանակ, շատ լավ տեսք ունի 53 տարեկան հասակում:

Սյուզան Քլաթեն

Լոուրեն Փաուել Ջոբս

«Apple»  ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում 6-րդ տեղն է զբաղեցնում: Այսօր այս նուրբ և հմայիչ շիկահերը շարունակում է զբաղվել 3 երեխաների դաստիարակությամբ և ունեցվածքի զարգացմամբ, որը ժառանգել է ամուսնուց:

Լոուրեն Փաուել Ջոբս

Շեյխա Մոզա

Շեյխա Մոզա Բինթ Նասեր ալ-Միսնեդը Քաթարի 3-րդ էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա-ալ-Թանիի երեք կանանցից 2-րդն է, 7 երեխաների մայր, մոլորակի ամենանորաձև առաջին տիկնանցից մեկը և, որքան էլ զարմանալի հնչի, քաղաքական և հասարակական գործիչ:Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 7 միլիարդ դոլար:  Ասեկոսեների համաձայն, նա մոտ 2 միլիոն դոլար է ծախսել պլաստիկայի վրա (նրա հաշվին 12 պլաստիկ վիրահատություն կա):

Շեյխա Մոզա

Շառլոտա Կազիրագի

Շառլոտա Կազիրագին Մոնակոյի ժառանգորդ արքայադուստրն է, Գրեյս Քելլի թոռնուհին, լրագրող և կին գործարար: Իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ՝ Շառլոտան ստացել է  ամենասեքսուալ արքայական անձի ոչ պաշտոնական  կարգավիճակ:

Շառլոտա Կազիրագի

Իվանկա Թրամփ

Իվանկա Թրամփը ԱՄՆ նախագահի դուստրն է՝ առաջին կնոջից: Մանկուց Իվանկային սովորեցրել են ինքնուրույն կյանքի՝ առանց հոր միլիարդների օգնության: Արդյունքում Իվանկան գերազանցությամբ ավարտել է բիզնես-դպրոցը, կառուցել իր կարիերան և արդեն հասցրել վաստակել սեփական միլիոնները:

Իվանկա Թրամփ