ԱՇԽԱՐՀԻ 3 ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԱՂՑԱՆՆԵՐԸ. ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ

57799a56fb432208a66ff9973126e740467856c0

 

Նույնիսկ եթե մոտ ժամանակներս չեք մեկնելու հանգստի, մի տխրեք: Պարզապես պատրաստեք այս աղցաններից մեկը, որոնք աշխարհի տարբեր երկրների կոլորիտը ներկայացնում են համային համադրությքամբ:

 

Ֆրանսիական աղցան «Նիսուազ»

image001-min-1

 

Ի՞նչ է ձեզ հարկավոր. 2 կարտոֆիլ, 2 մարինացված վարունգ, 10 չերրի լոլիկ, 200 գրամ մայոնեզ, 1 պահածոյացված թունա, 500 գրամ ձիթապտուղ, մաղադանոս, 3 ձու, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, 4 ճաշի դգալ ձիթայուղ, աղ, պղպեղ:

 

Ինչպե՞ս պատրաստել: Եփել կարտոֆիլը, մաքրել, կտրատել և տապակել կարագով՝ մինչև կանաչավուն տեսք ստանալը: Հազարի տերևները լվանալ, չորացնել: Ձուն եփել, թողնել, որ սառչի, մաքրել ու կտրատել: Լոլիկները բաժանել երկու մասի: Մաղադանոսը լվանալ, չորացնել: Մարինացված վարունգը կեղևազրկել: Թունան ազատել յուղից: Մաղադանոսը, վարունգը մանրացնել բլենդերով: Ավելացնել թունան, ձիթապտուղը, պղպեղը և կրկին մանրացնել բլենդերով: Մասսայի վրա ավելացնել մայոնեզը, խառնել: Կիտրոնի հյութը և ձիթայուղը խառնել իրար, ավելացնել աղ, պղպեղ, խառնել: Այդ ամենը ավելացնել հազարի թերթիկների վրա: Ափսեի կենտրոնում դնել թունայից ստացված զանգվածը, դրա կողքին կարտոֆիլը, լոլիկը, ձուն:

 

Հունական աղցան

Screenshot2-3

 

Ի՞նչ է ձեզ հարկավոր: 1 կարմիր սոխ, 2 լոլիկ, 1 վարունգ, 1 դեղին քաղցր պղպեղ, 100 գրամ հազար, 150 գրամ ֆետա պաննիր, 2 ճյուղ օրեգանո, 100 գրամ խոշոր ձիթապտուղ, 6 ճաշի գդալ ձիթայուղ, 1 թեյի գդալ մեղր, 1 ճաշի գդալ բալզամիկի քացախ, աղ, սև պղպեղ:

 

Ինչպե՞ս պատրաստել: Կտրատել սոխը, լոլիկը, վարունգը, քաղցր պղպեղը: Մատներով կտրատել հազարը, օրեգանոն: Ֆետա պանիրը կտրատել քառակուսիներով: Մթերքները խառնել իրար: Սոուսի համար ձիթայուղը խառնել մեղրի և քացախի հետ, համեմել աղով ու պղպեղով: Ավելացնել աղցանին, մատուցել:

 

Իտալական աղցան մոցարելայով

Screenshot3-2

 

Ի՞նչ է ձեզ հարկավոր: 1 վարունգ, 150 գրամ չերրի լոլիկ, 50 գրամ հազար, 100 գրամ մոցարելա պանիր, 1 ճաշի գդալ լայմի հյութ, 4 ճաշի գդալ ձիթայուղ, աղ, սև պղպեղ:

 

Ինչպե՞ս պատրաստել: Քաղցր պղպեղն ու լոլիկները բաժանել երկու մասի, կտրատել վարունգը, մատներով կտրատել հազարը:  Մոցարելա պանիրը բաժանել երկու մասի, բոլոր բաղադրիչները խառնել; Լայմի հյութը խառնել աղի, պղպղեղի և ձիթայուղի հետ: Ավելացնել աղցանին, մատուցել: