SHOW BISS

«ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ՔԻՄԸ ՊԱՏՄԵԼ Է ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՍԻՆ (PHOTO)

08. 10. 2019

kim-kardashian-signs-copies-of-her-new-book-photo-by-michael-loccisanogetty-imagesjpg-square

Քիմ և Քորթնի Քարդաշյանները   ճաշել են երևանյան  ռեստորաններից մեկում: Ճաշի ընթացքում Քիմը համտեսել է գառան խաշլամա և դոլմա, երեխաները նախընտրել են ֆրի ուտել:

Ռեստորանի շուրջ բազմաթիվ երկրպագուներ են հավաքված եղել, որոնցից մեկին հաջողվել է նվեր փոխանցել Քիմին: Քիմը ժպտադեմ ողջունել է  երկրպագուներին և հեռացել:

Իսկ ավելի վաղ, ինչպես հայտնի է, Քարդաշյան քույրերը մկրտել էին իրենց երեխաներին Էջմիածնում:

Եվ ահա, Քիմն իր Instagram-ի Stories բաժնում , որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ հրապարակել է լուսանկար ու գրել. «Սուրբ Էջմիածին. աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարների մեկը»:

20191008_111734

Քիմը նաև հրապարակել է խաղողի ճյուղերի լուսանկար:

20191008_111756