ԱՆՕԹԵՎԱՆԸ ԳՆԱՑ ԴԵՊԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ ԵՎ ՍԿՍՎԵՑ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ

 Դոնալդ Գուլդը 51 տարեկան անտուն մարդ է, ով բնակվում է Սարասոտայում: Երիտասարդ տարիքում նա կորցրել է կնոջը, ապա տարվել թմրանյութերով, որոնց պատճառով կորցրել է նաև որդուն: Այս բոլոր դժվարություններով հանդերձ նա դարձել է երաժիշտ: Տեսանյութը, որում անօթևան մարդը նվագում է Styx-ի «Come Sail Away» կատարումը, հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում: Այս դեպքից հետո Դոնալդը աշխատանքի առաջարկություն է ստացել հայտնի ակումբներից մեկում, որը և հնարավորություն կտա նրանց նոր կյանք սկսել: