SHOW BISS

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՈՒԶՈՒՄ Է ԶՐԿԵԼ ԲՐԵԴ ՓԻԹԻՆ ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՑ

08. 08. 2018

rs_1024x759-160920105136-1024-angelina-jolie-brad-pitt-divorce-092016

 

Հոլիվուդյան երբեմնի ամենագեղեցիկ զույգի բաժանության շուրջ սկանդալը չի մարում: Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ: Ամբողջ պայքարը ծավալվել է երեխաների խնամքի շուրջ:  Դատական քաշքշուկը ձգձգվում է, դրա ընթացքում Ջոլիի փաստաբանը որոշում է կայացրել հրաժարվել դերասանուհու պաշտպանությունից՝ նշելով, որ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում համաձայնության գալ Փիթի հետ:

 

Զույգը բաժանման պահին ոչ ֆորմալ կերպով պայմանավորվել էր, որ Բրեդ Փիթը պետք է որոշակի գումար վճարի: Փիթը խախտել էր պայմանավորվածությունը՝ վճարելով ավելին, քան խոստացել էր: Իսկ ահա դերասանուհին պնդում է, որ նախկին ամուսինն իրեն գրոշներ է վճարում: Ջոլին բողոքել է, որ իրենց ապահարզանի ամբողջ երկու տարվա ընթացքում նախկին ամուսինը բավարար միջոցներ չի տրամադրել երեխաների ապրուստավճարի համար:

 

Ինչպես հաղորդում են TMZ կայքի աղբյուրները՝ Բրեդ Փիթը  Անջելինա Ջոլիի հետ բաժանման պահից ի վեր երեխաների խնամքի համար նրան միլիոնավոր դոլարներ է վճարել, թեպետ դերասանուհին ԶԼՄ-ներին հայտնել էր, որ իրենց նախկին ամուսնու փողերը հարկավոր չեն: Իրականում Ջոլին ցանկանում է, որպեսզի Փիթն ավելին վճարի և զրկվի իր ամբողջ ունեցվածքից:

 

Ջոլիի նպատակը 6 երեխաների խնամակալությունն ամբողջովին իր վրա վերցնելն էր, մինչդեռ դատարանը վճռել էր, որ հայրը ևս պետք է մասնակցություն ունենա երեխաների դաստիարակությանը: