ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻԻ «ՀՈՒՄ» ԴԻԵՏԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Angelina-Jolie-Scroll

Անջելինա Ջոլին նախապատվություն է տալիս  «հում դիետային:  Սննդամթերքի մեծ մասը հարկավոր է օգտագործել հում վիճակում՝ առանց ջերմային մշակման ենթարկելու: Այդ կերպ դրանք պահպանում են իրենց օգտակար հատկություններն ու սննդարար նյութերը և շատ ավելի լավ են յուրացվում:

large

Դերասանուհու սննդակարգը հարուստ է բանջարեղենով, ընկուզեղենով, չորամրգերով, ծլած հացահատիկներով, կանաչեղենով, համեմունքներով ու խոտաբույսերով: Կարելի է նաև օգտագործել շիլաներ, սակայն դրանք հարկավոր է ոչ թե եփել, այլ թրջել ջրով և օգտագործել մեղրով ու մրգերով:

large

Առողջ ու ուժեղ լինելու համար օրգանիզմին հարկավոր են սպիտակուցներ, ուստի դերասանուհին ուտում է անյուղ յոգուրտ ու կաթնաշոռ, ինչպես նաև շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված հավի միս ու ձուկ: Շաբաթական երկու անգամ նա պարտադիր ծովամթերք է ուտում:

large (1)

Նյութափոխանակությունը խթանելու համար հարկավոր է շատ հեղուկ օգտագործել: Դերասանուհին խմում է կանաչ թեյ, մաքուր աղբյուրի ջուր և առանց շաքարավազի հյութեր: Եթե կարիք կա շատ արագ ավելորդ քաշից ազատվելու, ապա նա խմում է նաև օրգանիզմը մաքրող թեյեր:

large (3)

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու հիանալի միջոց է մյուսլին, որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար մանրաթելեր: Դերասանուհին խորհուրդ է տալիս ընտրել մի քանի տեսակի հացահատիկ, ավելացնել թարմ կամ չորացրած մրգեր և օգտագործել խառնուրդը հյութով կամ յոգուրտով:

large (5)

Ընթրիքին Ջոլին նախընտրում է օգտագործել սառը բանջարեղենային ապուրներ, որոնք և՛ շատ համեղ են, և՛ ունեն ցածր կալորիականություն, և՛ շատ հեշտ են պատրաստվում:

large (6)