KIDSBLOG

ՓՈՔՐԻԿԸ ԳՐԱՎԵԼ Է ԴԱՀԼԻՃԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (VIDEO)

06. 06. 2018

Այս փոքրիկի անմիջականությունն ու ոգևորվածությունը անտարբեր չեն թողնի ձեզ հենց առաջին իսկ վայրկյաններից: Երեխաներին հետևելը միշտ էլ հաճելի ու զվարճալի է, իսկ երբեմն էլ պարզապես չի
կարելի աչք կտրել:

 

 

Նրանք անկեղծ են իրենց բոլոր դրսևորումներոում: Սա հենց այդ դեպքն է: Տեսահոլովակի հերոսուհու անունը Սոֆիա է: Նա սովորական երեխա չէ, նամանավանդ երբ խոսքը վերաբերվում է իր սիրելի զբաղմունքին՝ երգելուն:

 

Համերգի ընթացքում բոլորը պետք է հանգիստ կանգնեին ու երգեին, բայց Սոֆիան որոշել է շոու անել, ինչով էլ հենց գրավել է ողջ դահլիճի ուշադրությունը: Փոքրիկի ելույթն իսկապես էմոցիոնալ է: Նրա մայրը՝ Միշել Նեշինը, որոշել է նկարահանել դստեր ելույթը և, իհարկե, տեսանյութն իսկապես հիանալի է ստացվել: