SHOW BISS

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ (VIDEO)

26. 06. 2019

angelasargsyan_61780042_1

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել լրագրող Մհեր Բաղդասարյանին։

Լրագրողի յութուբյան նոր Tete a Tete նախագիծը նպատակ ունի բացահայտել հայտնիների մութ ու անկեղծ կողմերը:

Սկանդալային դերասանուհին պատմում է, թե ինչպես է հաղթահարել իր կյանքի մեծ ճգնաժամը, ինչպես հանրային ճնշումներին ու ամոթին զոհ գնալով, փորձել ինքնասպանություն գործել:

Դերասանուհին պատմում է ամերիկյան կյանքի, հավատքի ուժի մասին:

Ինչպես նշում է Մհեր Բաղդասարյանը, ստացվել է վտանգավորության հասնող անկեղծ հարցազրույց: