Անթերի ոճի գաղտնիքները

diane_vonfurtenbergԱմերիկյան դիզայներների և նորաձևության խորհրդի նախագահը ներկայացնում է անթերի ոճի գաղտնիքները: Դիանա վոն Ֆուրստենբերգը հրեական ծագումով նորաձևության դիզայներ է, ով հագուստի և դիմահարդարման իր առաջին հավաքածուն մեկնարկել է 1970 թվականին: Եթե կա մեկը, ով գիտի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա իսկական կինը, ապա դա Դիանա Ֆոն Ֆյուրստենբերգն է:

1. Օծանելիք

Դարեր շարունակ կանայք օգտագործել են օծանելիքը՝ որպես գայթակղության լավագույն զենք:

2. Հագնել այն, ինչ դուր է գալիս

Գլխավորը քեզ պահես այնպիսի կնոջ պես, որին ձգտում ես հասնել և կրել այնպիսի իրեր, որոնք ձեզ ուրախություն են պատճառում:

3. Օգտագործել կոսմետիկա

 Դիանա վոն Ֆուրստենբերգը տանից երբեք առանց դիմահարդարման դուրս չի գալիս:

4. Կրել կարճ կիսաշրջազգեստ

Դա միշտ կանացի է և սեքսուալ:

5. Կրել զարդեր

Դիանայի հավաքածուի մեծամասնությունը ոսկյա զարդեր են: Դրանք աչքի են ընկնում և շատ ոճային են:

6. Բարձրակրունկ կոշիկներ կրել

Բարձրակրունկ կոշիկներով ոտքերը տեսողական դառնում են երկար և բարեկազմ:

7. Երբեք անհարմար հագուստ չհագնել

Երբ հագուստը և կոշիկը հարմարավետ չեն, ապա կինը իրեն ինքնավստահ չի զգում: Իսկ վստահությունը գեղեցկության նախապայմանն է: