ԱՅՍ ՍևԱՄՈՐԹ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՈՉ ՄԻ ՍՈՒՊԵՐՄՈԴԵԼԻ (PHOTO)

1 (1)

 

Այս սևամորթ գեղեցկուհին ապացուցել է ողջ աշխարհին, որ ինքը ոչնչով չի զիջում յուրաքանչյուր սուպերմոդելի: Մոդելային բիզնեսն այսօրվա դրությամբ բավականին բազմազան է: Դրա վառ ապացույցը պլյուս սայզ մոդելների և մի շարք այլ կանանց ու աղջիկների մեծ թիվն է:

 

Մոդել Դեդդե Հովարդը ծնունդով Լիբերիայից է, բայց ապրում է Լոս-Անջելեսում: Իր ողջ կարիերայի ընթացքում նա հաճախ է բախվել այն խնդրին, որ մոդելային գործակալությունները չէին ցանկանում համագործակցել նրա հետ իրենց բազայում մի քանի սևամորթ մոդել արդեն ունենալու պատճառով:

 

Այդ քանակը, նրանց խոսքով, բավական է մոդելային բիզնեսում սևամորթ գեղեցկուհիների տեղը զբաղեցնելու համար: Այդպես են կարծում մոդելային գործակալությունները, բայց ոչ Հովարդը: Որպեսզի ապացուցի ամբողջ աշխարհին, որ մոդելային շուկայում չափազանց քիչ են սևամորթ աղջիկները, Դեդդեն մասնակցել է «Սև հայելի» ֆոտոնախագծին, որում ներկայացրել է հայտնի բրենդերի գովազդային լուսանկարները:

 

Դեդդեի խոսքով, մոդելային բիզնեսում Նաոմի Քեմբելի ու Իմանի նման հայտնի գեղեցկուհիների ներկայությունը ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն: