ԱՅՍ ՍԵԶՈՆԻ 5 ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ. ՄՈՌԱՑԻՐ ՍՐԱՆՑ ՄԱՍԻՆ
04. 02. 2019
Նորաձևությունը փոփոխական երևույթ է և բավականին բարդ է դրան մշտապես հետևելը: Ինչի՞ մասին է ավելի լավ մոռանալ այս սեզոն:
«Հայրիկի կոշիկներ»: Ուրախ ենք տեղեկացնել, որ street style-ը պայթեցրած ugly shoes կամ dad shoes երևույթը անցյալում է: Դրանց փոխարինելու են գալիս ավելի էլեգանտ ու պարզ մոդելներ:
Բնական մորթի: Սա այս սեզոնի գլխավոր հակաթրենդն է: Բնական մորթուց հրաժարվել են իրենց հարգող գրեթե բոլոր նորաձևության տները: Այսօր բնական մորթով ներկայանալը հավասարազոր է այն բանին, որ հայտարարում ես, թե թքած ունես նորաձևության վրա ու չես անհանգստանում բնության համար:
Ագրեսիվ նեոն: Նեոնը չի լքում մեզ: Ավելի շուտ, վերածվում է ավելի հանգիստ երանգների:
Պլաստիկ պայուսակ: Երբ պլաստիկը դարձել է մարդկության ու բնության գլխավոր թշնամին, քչերը կհամարձակվեն ձեռք բերել այս աքսեսուարը՝ գոնե մոտ ժամանակներս: Պետք էլ չէ. հարկավոր է աջակցել էկոթրենդին:
Բրենդային գոտկային պայուսակ: Այս մոդելները հարմարավետ են, բայց թրենդն այնքան արագ հայտնի դարձավ, որ շատ արագ կորցրեց իր ակտուալությունը՝ էժանագին կրկնօրինակների պատճառով: