FASHION

ԱՅՍ ՍԵԶՈՆԻ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐԸ (PHOTO)

13. 10. 2018

glx

Եկել է զգեստապահարանը թարմացնելու ժամանակը: Առաջարկում ենք սկսել նորաձև վերնաշապիկներից, որոնք հիանալի կլրացնեն ձեր կերպարը: Վերնաշապիկների օգնությամբ կարելի է  գեղեցիկ համադրություն ստանալ գրեթե յուրաքանչյուր ոճի մեջ:

Ահա այս աշնան ամենաոճային ու թրենդային մոդելները:

Անհամաչափ մոդել: Այս տարբերակը հիանալի լուծում է ավելորդ կիլոգրամները թաքցնելու համար: Դե, գոնե վիզուալ: Դիզայներները խորհուրդ են տալիս կրել այս մոդելը՝ համադրելով այն մի փոքր կոպիտ գործվածքի բաճկոնի հետ: Այսպես ձեր կերպարը օրիգինալ տեսք կունենա:

1

Ատլաս: Ուզում եք ստանալ գործնական դասական կամ երեկոյան կերպա՞ր: Այս տարբերակը հիանալի լուծում է: Այս սեզոն նորաձև են վառ գունային  լուծումները, անսովոր թևերն ու պրինտը: Ավելի առօրյա կերպարի համար ընտրեք պաստելային երանգներ:

2

Փողկապ կամ բանտ: Կրկին նորաձև են փողկապով կամ բանտերով մոդելները: Սրանք շատ կանացի ու տպավորիչ տեսք կհաղորդեն ձեր կերպարին: Բացի դա, հիանալի կլրացնեն յուրաքանչյուր՝ հատկապես գործնական կերպար:

3

Անսովոր գույների համադրություն: Այս տարի դիզայներները մեծ փորձարկումների կողմնակից են: Այդպես, դասական բլուզները շատ ասնովոր տեսք են ստացել: Նորաձև են անսովոր գույների և գործվածքների  համադրությունը:

4

 Լայն թևեր: Այս թրենդը նորաձև է արդեն մի քանի սեզոն: Գնալով այն ավելի մեծ տարածում է գտնում: Ուստի, ուշադրություն դարձրեք նաև այս մոդելին:

5