ԱՅՍ ՁՌՄԱՆ 5 ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ. ԴԵՆ ՆԵՏԻՐ ԴՐԱՆՔ
06. 12. 2018
Աղջիկների ու կանանց մեծամասնությունն ուզում է հմայիչ ու նորաձև տեսք ունենալ: Նորաձևության միտումներին անդադար հետևելով հանդերձ՝ ոչ միշտ է ստացվում, սակայն, ոճային ու թրենդային լինել: Այս տարի գերնորաձև իրերը կարող են կորցնել իրենց ակտուալությունը հաջորդ տարի: Ինչի՞ց պետք է հրաժարվել այս սեզոն:
Թափանցիկ կոշիկներ: Ամեն ինչ սկսվեց 2017թ., երբ հայտնի Topshop ընկերությունը թողարկեց թափանցիկ պլաստիկով ջինսեր: Թարմ ու անսովոր գաղափարը դուր եկավ դիզայներներին: Արտադրվեցին թափանցիկ պայուսակներ, անձրևանոցներ ու կոշիկներ: Սակայն բոլորի մեծ ուշադրության պատճառով այս թրենդն արդեն կորցրել է իր ակտուալությունը: Այնպես որ 2019թ. ավելի լավ է կրել բոտֆորդներ, բոտիլիոններ:
Ծաղկային ասեղնագործություն: 2018թ. ամառը հարուստ էր տարբեր պրինտերով: Զարմանալի չէ, որ աշուն-ձմեռ սեզոնին ոճաբանները խորհուրդ են տալիս հանգստանալ ծաղկային վառ պատկերներից, ասեղնագործություններից: Ձմռանը վերնաշապիկներն ու շապիկները լրացրեք ազատ ոճի սվիտերով:
Չոկեր: 2016թ. տեղի ունեցավ 90-ականների ամենահայտնի աքսեսուարի վերադարձը: Ոճաբանները պնդում են, որ չոկերը դուրս է եկել նորաձևությունից դեռևս անցած ձմեռ:
«Մերկ» զգեստ: Այս սկանդալային թրենդը պարզապես չէր կարող երկար ժամանակ պահպանել իր ակտուալությունը: Պետք է նշել, որ նույնիսկ առաջին ամիսներին այն քննադատների մեծ բանակ ուներ: 2019թ. ավելի լավ է նախապատվությունը տալ զուսպ և կանացի զգեստներին:
Կաշվե տաբատներ: Այս տաբատները նորաձևություն են վերդարձել 2017թ.: Սակայն ինչպես մյուս թրենդները, որոնք կարճ ժամանակում չափազանց մեծ տարածում են գտնում, սրանք ևս անցնում են պատմության գիրկը: Այս սեզոն նորաձև են ջինսերը, լակոնիկ սպորտային տաբատները: