FASHION

ԱՅՍ ՁՄՌԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ

12. 12. 2018

f

Չգիտե՞ս, թե ինչ սանրվածք ընտրել այս ձմեռ: Ներկայացնում ենք սեզոնի 4 նորաձև լուծումները:

Բազմաշերտ բոբ: 90-ականների բոբը վերադառնում է: Այս տենդենցը նկատելի է արդեն մի քանի տարի անընդմեջ: Հարդարիր վարսերը կլոր սանրով, ապա սանրիր տափակ սանրով ավելի հարթ տեսք տալու համար:

canva-photo-editor (28)

Ալիքներ՝ դեմքի վրա: Եվս մեկ հիշեցում՝ 90-ականներից: Ընդգծիր դեմքի օվալը սանրվածքի միջոցով: Այտոսկրերին թափվող ալիքները յուրաքանչյուր սանրվածք ավելի կանացի ու քնքուշ են դարձնում:

canva-photo-editor (29)

Փայլ: Փայլուն վարսերը հիանալի տեսք են հաղորդում յուրաքանչյուր աղջկա: Ուղիղացրու վարսերը արդուկով՝ առանց շտապելու: Հենց վարսերիի փունջը իդեալական ուղիղ տեսք ունենա, վարսերի ծայրերին ավելացրու հատուկ  յուղ, ապա մատներով անցիր վարսերի արմատների վրայով:

canva-photo-editor (30)

Բրիժիտ Բարդոյի մազափունջ: Միջին երկարության մազափունջը շատ ակտուալ է այս սեզոն: Այն հիանալի լուծում է և մեծ խնամք չի պահանջում: Հարդարիր վարսերը այնպես, ինչպես ուզում ես, այս մազափունջը անփույթ տեսքով ևս գեղեցիկ է:

canva-photo-editor (31)

Հանգույց՝ գլխի հետևի հատվածում: Ամեն ինչ շատ հեշտ է: Բաժանիր վարսերը երկու մասի, ապա միացրու իրար գլխի հետևի հատվածում՝ սովորական կապով: Ամրացրու այն մազակալներով և վերջ:

canva-photo-editor (33)