FASHION

ԱՅՍ ՁՄՌԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԹՐԵՆԴՆԵՐԸ

13. 12. 2018

bb6b721c5a5f

2019թ. աշխարհի առաջատար դիզայներներն առաջարկում են մեզ հարմարավետ ու գեղեցիկ լուծումներ ոճային ու գեղեցիկ տեսք ունենալու համար: Ահա այս ձմռան 5 ամենանորաձև թրենդները:

Բազմաշերտություն: Վերարկու, տաք շարֆ, գլխարկ, սվիտեր. այս սեզոն ակտուալ է բազմաշերտությունը: Կարելի է վերարկուի վրայից հաստ շարֆ կրել: Կերպարն ավելի նորաձև կդառնա անփույթ տեսքի շնորհիվ: Ոճային տեսք ունենալու համար համադրեք տարբեր գործվածքներ: Ընտրեք կաշին, այն ամենահարմարն է տարբեր համադրությունների համար:

canva-photo-editor (41)

Օվերսայզ: Սա նախորդ թրենդի շարունակությունն է: Վերնաշապիկներ, զգեստներ, լայն վերարկուներ. այս թրենդն անչափ ակտուալ է այս սեզոն: Ուշադրություն դարձրեք դետալներին, օրինակ, ընտրեք թեթև գործվածքներ, լայն գոտիներ, բամբակյա զգեստներ: Ընտրեք կոպիտ կոշիկներ կերպարն ավելի ոճային դարձնելու համար:

canva-photo-editor (42)

Փայլ: Դեկտեմբերը մեզ ավելի է մոտեցնում տոներին: Այս սեզոն փայլերը կրկին ակտուալ են: Chanel, D&G, Paco Rabanne, Balmain. այս բրենդները բոլոր հնարավոր լուծումներով օգտագործում են փայլեր: Ավելի թրենդային է փոքր ու մեծ փայլերի համադրությունը, որը ստեղծում է ջրահարսի կերպար: Փայլուն կարող են լինել ոչ միայն կոկտելային զգեստները: Փայլերը հիանալի տեսք ունեն նաև առօրյա բաճկոնների վրա:

canva-photo-editor (44)

Կենդանիներ: Այս սեզոն կենդանական պրինտը գերնորաձև է: Զեբրան, վագրը, լեոապարդը վերադառնում են ոչ միայն հին ու վառ լուծումներով, այլ նաև նոր դիզայնով: Հարկավոր է ուշադիր լինել և այնպես կրել այս պրինտը, որպեսզի ունենաք ոճային, այլ ոչ թե էժանագին տեսք:

canva-photo-editor (43)

Հետ՝ դեպի 70-ականներ: Լայն տաբատների ու սվիտերի դասական համադրությունը վերադառնում է: Ֆրանսիական շքեղությունն իսկապես ոգեշնչում է:

canva-photo-editor (45)