FASHION

ԱՅՍ ՁՄՌԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՀՈՒԴԻՆԵՐԸ (PHOTO)

31. 10. 2019

glxavor

Հարմարավետ ու պրակտիկ հուդիները վաղուց դարձել են կանացի զգեստապահարանի անփոխարինելի իրերից մեկը: Ահա այս սեզոնի ամենանորաձև մոդելները:

Սպիտակ հուդի: Սա դասական լուծում է: Այս մոդելը հիանալի կհամադրբի ինչպես կիսաշրջազգեստների, այնպես էլ ջինսերի կամ տաբատների հետ:

1

Սև հուդի: Իհարկե, առանց ավանդական սևի չի կարելի, հատկապես եթե ուզում ես առօրյա ոճային կերպար ստանալ: Այս հարմարավետ իրը կարող է համադրել միդի կիսաշրջազգեստների հետ` գոտիով ընդգծելով իրանդը, ինչպես նաև կրել սիրելի ջինսերի հետ:

2

Վառ հուդի: Կարմիր, նարնջագույն, մանանեխի գույն, կապույտ, փիրուզագույն, վառ վարդագույն, մանուշակագոևւյն ու նույնիսկ նենոային հուդիները շատ նորաձև են այս սեզոն: Ուշադրություն դարձրու նաև արևոտ դեղինին, էլեկտրիկ կանաչին, վառ նարնջագույնին:

4

Պրինտով հուդի: Զվարճալի պրինտով հուդին միանգամից կարող  է բարձրացնել տրամադրությունդ ու հմայք հաղորդել կերպարիդ: Այս սեզոն բազմաթիվ ապրանքանիշեր ոգեշնչվել են  «Առյուծ Արքայի» թեմատիկայով:

Zara_2

Գրությամբ հուդի: Եթե սիրում ես օրիգինալ լուծումնե, ապա անպայման գնիր որևէ հետաքրքիր գրությամբ մոդել: Սա նաև ինքնաարտահայտվելու հիանալի տարբերակ է:

5