FASHION

ԱՅՍ ՁՄՌԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՍՎԻՏԵՐՆԵՐԸ (PHOTO)

31. 10. 2019

0c973d95793c324cc4c40c8a310d1d66

Ձմեռն ասոցացվում է սվիտերի հետ: Փափուկ ու տաքուկ սվիտերները ոճային ու նորաձև տեսք կարող են հաղորդել յուրաքանչյուրին:

Վառ գույներ: Մի փոքր մոռացիր աշնանային մոխրագույնի մասին ու ընտրիր ավելի վառ գույներ: Վարդագույն Բարբի. ահա այս ձմռան ամենաթրենդային լուծումներից մեկը: Որպես կերպարդ ավելի ներկայանալի լինի, համադրիր այն լայն ջինսերի ու կոպիտ կոշիկների հետ:

1

Բարակ գործվածք: Բարակ գործվածքով սվիտերները չեն զիջում իրենց դիրքերը: Կարող ես կրել դրանք միդի կիսաշրջազգեստների ու օվերսայզ վերարկուների հետ: Իսկ առօրյա ոճի համար համադրիր կիսաշրջազգեստը պիջակի հետ:

2

Ծավալուն թևեր: 80-ականների ոճով ծավալուն ուսերն ու թևերը կարելի է լրացնել օրիգինալ ռետրո ակնոցի կամ, օրինակ, կաշվե տաբատի հետ:

3

Մեծ չափս: Այս հարմարավետ սվիտերները ոչ միայն տաքուկ են, այլ նաև շատ ակտուալ: Ատլասի կամ թավիշի հետ համադրության դեպքում դրանք շատ էլեգանտ տեսք ունեն: Իսկ եթե առօրյա ոճ ես ուզում ստանալ, ապա կրիր դրանք կաշվե տաբատների հետ:

4