FASHION

ԱՅՍ ԳԱՐՆԱՆ 7 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՇԱՊԻԿՆԵՐԸ (PHOTO)

23. 04. 2019

96ba6238ea62184de5ca59d0b4e8a215

Եկել է շապիկների սեզոնը: Դրանք կարելի է կրել ոչ միայն ջինսերի ու կեդերի, այլ նաև կիսաշրջազգեստների ու օֆիսային խիստ կոստյումների հետ: Այս տարի շատ նորաձև են համարձակ գրություններով շապիկները: Citrus.am-ը առանձնացրել է քեզ համար մի քանի օրիգինալ տարբերակ:

Սովորական սպիտակ շապիկ ու սև գրություն և ոճային կերպարը պատրաստ է: Այն նաև հիշեցնում է քնի ու սնվելու կարևորության մասին: Համադրիր այս շապիկը ջինսերի կամ սև տաբատների հետ ու մի մտածիր ավելորդ կիլոգրամներիդ մասին:

521e2c39b48292b39332cb5dc132055d

Այո, աղջիկները կարող են ամեն ինչ անել. մի մոռացիր այս պարզ ճշմարտության մասին ու գլուխդ վեր պահիր:

a73fce4502ca82e6c51bb17b5972d0fb (1)

Առաջարկում ենք դադարել լինել դրամայի թագուհի ու թեթև ապրել: Մի մոռացիր վառ գույների ու ժպիտի մասին:

d396d102444a83589f7f80e291ce5b40

Սև շապիկն ու սպիտակ գրությունը պակաս գեղեցիկ համադրություն չէ: Եթե ուզում ես բացահայտ հայտնել քո անկախության մասին, ապա սա, թերևս, լավ տարբերակ է:

d514aa5d3c66f4c5723ce67d52024338

Մի մոռացիր, որ աշխարհի դարդն ու ցավը քեզ չեն տվել: Երբեմն սեփական նյարդերի համար շատ օգտակար է մոռանալ ուրիշների խնդիրների մասին:

4b0921a299fa9fcb4e5079404ef5d167

Շարունակելով կանացի համարձակության ու ինքնավստահության թեման` առաջարկում ենք ուշադրություն դարձնել նաև այս օրիգինալ լուծմանը: Եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել:

8e12acc74ee5877d8aa52fcef852786b

Բարձրացրու երաժշտության ձայնը, հագիր ականջակալներդ ու մոռացիր, թե ինչ  կատարվում շուրջդ:

8fc6919e696da633f7ca42c02c61f508