FASHION

ԱՅՍ ԳԱՐՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄԴ (PHOTO)

20. 04. 2019

f907ea2737086de649f6d58f348697c1

Վերնաշապիկը առօրյա զգեստապահարանի անբաժանելի մասն է: Այն ունիվերսալ կերպով կարող է փոխարինել նաև հասարակ սպիտակ շապիկին: Ահա այս գարնան ամենանորաձև մոդելները. ինչպես ու ինչի հետ համադրել դրանք:

Այս վառ վերնաշապիկը կարող է դառնալ կերպարիդ ամենակարևոր մասը: Մոդելին յուրահատկություն է հաղորդում բանտի տեսքով օձիքը, որը կերպարն ավելի թեթև ու կոկետ է դարձնում: Կրիր այն նեղ տաբատների ու սուր քթով բարձրակրունկների հետ:

մեկ

Գարնանը կարելի է ընտրել վառ երանգներ: Եթե ուզում ես արևային տրամադրություն ստեղծել, ապա ընտրիր վառ դեղին գույնի վերնաշապիկ: V-աձև խոր բացվածքը մոդելն ավելի սեքսուալ է դարձնում:

երկու

Վանդակավոր վերնաշապիկները մրցակցությունից դուրս են: Դրանք հիանալի համադրվում են թե խիստ գործնական կոստյումների ու էլեգանտ կոշիկների, թե ջինսերի ու կեդերի հետ:

երեք

 Ջինսե վերնաշապիկը կրելու մի շարք օրիգինալ տարբերակներ գոյություն ունեն` միքսիր այն դասական տաբատների ու կիսաշրջազգեստների հետ, կամ կրիր այն որպես վերնահագուստ սպիտակ շապիկի ու ծաղկավոր զգեստի հետ:

չորս

Ատլասե վերնաշապիկները շատ հարմարավետ են հենց գարնանը: Դրանք ազատ են, նուրբ և կանացի տեսք են հաղորդում կերպարին; Ընտրիր պաստելային երանգների մոդելներ:

հինգ