GIRLS

ԱՅՍ ԳԱՐՆԱՆ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄԸ. 3 ՏԵՆԴԵՆՑ

18. 03. 2019

2a0a3a0e692b61be08eb0e17cedd9045

Առաջարկում ենք ծանոթանալ այս գարնան ամենանորաձև դիմահարդարման 3 թրենդներին:

Ոսկեգույն SMOKY EYES:  Tom Ford 2019 գարնանային հավաքածուի ցուցադրությունը ոգեշնչված էր 70-ականների նորաձևությամբ: Մոդելների դիմահարդարման գլխավոր ակցենտը ոսկեգույն smoky eyes-ն էր: Չնայած շքեղությանը՝ այն հիանալի լրացնում էր հավաքածուի շագանակագույն-սև մոնոխրոմը: Բրիտանացի դիմահարդար Դիանա Քենդալը օգտագործել է բրոնզե ու ոսկեգույն ստվերաներկեր, սև մատիտ, բրոնզեր: Ներկայացված է այն ամենն, ինչի հետ ասոցացվում են արևելյան գեղեցկուհիները:

9d91c4a2f0f69c8754ca60c5bcfa390e

Հատապտղային շուրթեր: Chanel-ի աղմկահարույց գարնանային ցուցադրությունը կայացել է Ելիսեյան դաշտերի լողափին՝ Grand Palais-ում: Մոդելները ոտաբոբիկ քայլում էին ավազի վրայով: Դիմահարդարման մեջ շեշտը դրված էր շուրթերին՝ վարդագույն երանգների շրթներկի միջոցով:

5b39e5b8d7302ded8820fa79bb3d64e7

NO MAKE UP LOOK: 2019 գարնանային հավաքածուներում շատ դիզայներներ, օրինակ Michael Kors, Victoria Beckham, Luisa Spagnoli, Proenza Schouler, որոշել են շեշտը դնել մոդելների բնական գեղեցկության վրա: Ոչ մի ավելորդություն, միայն առողջ ու փայլուն մաշկ: Դիմահարդարները խորհուրդ են տալիս կամաց-կամաց հրաժարվել անփայլ էֆեկտից և ընտրել մի փոքր խոնավ փայլուն լուծում: Այդ հարցում կարող են օգնել հայլայթերները:

c0d8595f4cdefc0f35c713e0a99b268f