FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 7 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԹՐԵՆԴԱՅԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐԸ (PHOTO)

10. 09. 2019

image

Ոճային վերնահագուստը աշնանային զգեստապահարանի բաղկացուցիչ մասն է: Ինչպիսի վերարկու ընտրել այս աշուն նորաձև տեսք ունենալու համար:

Ոճային տրենչը վաղ աշնան լավագույն վերնահագուստն է: Այն նաև շատ կանացի տեսք է հաղորդում: Ամենաակտուալ ձևը նախկինի պես մնում են  ծավալուն օվերսայզ մոդելները: Իսկ երանգի հարցում շեշտը դիր դասական բեժի վրա. այն դուրս է ժամանակից ու թրենդերից: Կարող ես փորձել նաև խակի  երանգներ:

Celebrity Sightings At The 72nd Annual Cannes Film Festival - Day 7

Celebrity Sightings In Paris - December 12, 2018

Եթե չես վախենում համարձակ փորձարկումներից, ապա գունավոր կաշին քեզ համար է: Օրինակ, Իրինա Շեյքը կրում է կարամելի այս գեղեցիկ երանգը, որից կարող ես ոգեշնչվել:

Celebrity Sightings - Day 3: Milan Fashion Week Autumn/Winter 2019/20

Ոճային և հարմարավետ վերարկու` բեժի նուրբ երանգներով: Բեժն, անկասկած, 2019թ. գլխավոր թրենդերից մեկն է: Այնպես որ, շագանակագույնի բոլոր երանգները նորաձև ու ոճային տեսք կհաղորդենԱյս սեզոն ավելի լավ է ընտրել երկար կամ գոնե ծնկից ներքև վերարկու: Օվերսայզ ու տղամարդկային ոճ հիշեցնող մոդելները ամենանորաձև տարբերակն են: Հենց նուրբ երանգի ու կանացի աքսեսուարների շնորիվ դրանք կոպիտ տեսք չեն ունենալ:

Celebrity Sightings - Day 2: Milan Fashion Week Autumn/Winter 2019/20

Ավելի էլեգանտ ու դասական տարբերակ կարելի է ստանալ` ընտրելով կարճ ու երկշերտ վերարկու:

Celebrity Sightings in New York City - April 10, 2018

Նորաձև պրինտը վառ տեսք կհաղորդի կերպարիդ: Ընտրիր կենդանական պրինտ: Անսովոր զեբրան կամ համարձակ ընձառյուծը հաստատ ուշադրության կենտրոնում կպահեն քեզ:

Street Style - New York City - March 2018

Ավելի համեստ կերպարի համար ընտրիր վանդակավոր պրինտ:

Celebrity Sightings in New York City - February 11, 2018

Հարմարավետ teddy bear: Կարծես, ոչինչ քեզ այնքան չի ջերմացնի այս աշուն, ինչպես այս հարմարավետ վերարկուն: Ընտրիր դասական բեժ երանգի մոդել կամ փորձարկումներ արա երկարության ու երանգների հետ:

Celebrity Sightings in New York City - December 8, 2017