GIRLS

ԱՅՍ ԱՇՆԱՆ 7 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՆԵՐԿՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ (PHOTO)

17. 09. 2019

a576bbd33b15996dcf8b47cd9bc29247

Աշունը հիանալի ժամանակ է ոճափոխության մասին մտածելու համար: Նոր սեզոնը հենց այդպիսի տրամադրություն է բերում: Այս աշնան գլխավոր թրենդերից մեկը մեղրագույն մազերն են: Ահա մի քանի գեղեցիկ տարբերակ, որոնք կարող են ոգեշնչել քեզ:

Մեղրագույն օմբրե: Եթե չես ուզում ամբողջ մազերդ ներկել, ապա կերպարիդ հմայք հաղորդելու համար ընտրիր մեղրագույն օմբրե: Մի մոռացիր ճիշտ խնամքի մասին: Կարևոր է ընտրել այնպիսի միջոցներ, որոնք կպահպանեն գույնը:

1

Կրակոտ գանգուրներ: Մեղրագույն երանգով գանգուրները կրեատիվ ու օրիգինալ տեսք ունեն: Փայլի համար սփրեյ օգտագործիր:

2

Կարմրահեր: Մեղրագույնը կարող է նաև այսքան վառ լինել: Շշետը հենց կարմիր մազերն են: Առողջ տեսքը պահպանելու համար, մի մոռացիր շաբաթական մեկ անգամ սնուզել մազերդ:

3

Նորաձև կարե թեք վերջավորություններով: Մուգ արմատներով նորաձև բոբը ոճային տեսք ունի: Մազերիդ վերջավավորությունները ներս հարդարիր ու մի քանի նորաձև մազակալ ամրացրու:

4

Ծովափնյա մեղրագույն ալիքներ: Սա շատ պարզ սանրվածք է: Չորացրու մազերդ հարդարիչով, ապա ալիքներ ստացիր ու դրանց մի փոքր անփույթ տեսք հաղորդիր:

5

Մեղրագույն ցածր պոչիկ: Ստիպիր մարդկանց մտածել, թե այս սանրվածքը ստանալու համար նվազագույնը կես ժամ ծախսում ես: Իրականում դա տևում է մի քանի րոպե:

6

Օրիգինալ ցածր պոչ: Եթե երկար մազեր ունես, ապա այս տարբերակը շատ օրիգինալ տեսք կհաղորդի դրանց: Մազերդ ցածր պոչ կապիր ու կապիր քո սիրելի գլխաշորը:

7