FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 7 ԱՄԵՆԱԹՐԵՆԴԱՅԻՆ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՆԵՐԸ (PHOTO)

11. 09. 2019

image

Շարունակում ենք պարզել 2019թ. աշնան թրենդերը: Եկել է նորաձև վերնաշապիկների ժամանակը:

Հիշում ենք 90-ականներն ու կրում խիստ, սպիտակ վերնաշապիկներ տաբատների, ջինսերի, կիսաշրջազգեստների ու շորտերի հետ: Ողջունելի է թեթև անփութությունը: Կրիր վերնաշապիկը` արձակելով վերևի մի քանի կոճակներն ու վերև ծալիր թևերը:

մեկ

Այս աշնան գլխավոր թրենդերից մեկը դարձել է կաշին: Դիզայներները խորհուրդ են տալիս կրել այն ցանկացած տարբերակով` չսահամանփակվելով միայն բաճկոնով ու կոշիկներով: Հիանալի լ ուծում կդառնա սև կաշվե վերնաշապիկը: Այն կարող ես կրել տոպի կամ շապիկի վրայից: Այսպիսի մոդելը ներդաշնակ տեսք կունենա ինչպես դասական ջինսերի, այնպես էլ կաշվե տաբատների հետ համադրությամբ:

երկու

Նույնիսկ ամենահասարակ վերնաշապիկը կարելի է հետաքրքիր դարձնել գրպանների միջոցով: Դրանք, ի դեպ, ևս այս աշնան գլխավոր թրենդերից մեկն են համարվում: Այստեղ աշխատում է «որքան շատ, այնքան լավ» կանոնը: Ընտրիր չեզոք երանգների ու կրծքին գրպաններով մոդելներ, կրիր դրանք գրասենյակում, զբոսնելիս, գործնական հանդիպման, ժամադրության և նույնիսկ երեկույթի ժամանակ:

երեք

Վանդակավոր պրինտը ակտուալ է մնում: Աշնանային հիանալի տարբերակ կլինի վանդակավոր լայն վերնաշապիկը: Կարող ես այն կրել շապիկի վրայից` կոճակները բաց թողած: Լրացրու կերպարդ միատոն ջինսերով, կոպիտ կոշիկներով:

չորս

Վերնաշապիկի երեկոյան տարբերակ է ատլասե V-աձև բացվածքով սև վերնաշապիկը: Կարող ես կրել այն skinny-ի,  նեղ տաբատների հետ  կամ համադրել լայն տաբատների հետ:

հինգ

Ռոմանտիկ ժամադրության համար ընտրիր ծավալուն թևերով սպիտակ վերնաշապիկ: Այն գեղեցիկ տեսք ունի թե ջինսերի ու լայն տաբատների, թե կիսաշրջազգեստների հետ: Կերպարդ չծանրաբեռնելու համար, խորհուրդ է տրվում չընտրել շատ աքսեսուարներ:

վեց

Եթե  ձանձրացել ես միօրինակությունից, ապա սովորական casual կերպարդ լրացրու շագանակագույն վելվետե վերնաշապիկով: Կրիր այն սիրելի կապույտ ջինսերի հետ:

յոթ