FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԿՈՇԻԿՆԵՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԵԼ

31. 08. 2018

novyy_kollazhyyy

 

Ի՞նչ կոշիկներ են նորաձև լինելու այս աշուն և ինչի հետ դրանք համադրել:

 

Կովբոյանական ոճ: Առօրյա կերպարի համար այս կոշիկները հիանալի տարբերակ են: Համադրեք դրանք ծաղկային պրինտով զգեստների և կաշվե բաճկոնների հետ:

novyy_kollazhyy

Կտորից բոտիլիոն: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նախորդ տարի ցույց տվեցին աշխարհին նորաձևության մասին իրենց պատկերացումը, որը, հարկ է նշել, տարբերվում էր այն ամենից, ինչ մենք տեսել էինք մինչ այդ:

novyy_kollazhyvap

Վայրի պրինտ: Վայրի պրինտն այս աշուն շատ ակտուալ է, կոշիկները բացառություն չեն: Բարձրակրունկներ, բոտիլիոններ, կեդեր. այս ամենը հիանալի կհամադրվեն սպիտակի կամ սևի total look-ի հետ:

novyy_kollazhyva

Դասական բարձրակրունկ: Այս մոդելը երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այն ինչի հետ ասել, որ չի կարելի համադրել, բացի, իհարկե, սպորտային տաբատներից: Ջինսեր, էլեգանտ զգեստներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ. այս ամենը իդեալական տեսք կունենան այս մոդելի հետ: Ընտրիր դասական երանգներ՝ նուդ, սև, սպիտակ, կարմիր:

novyy_kollazhyyy

Սպիտակ կեդեր: Եվս մեկ դասական տարբերակ: Ոչ միայն աշնանը, այլ նաև ամռանը, գարնանը սպիտակ կեդերը լավագույնս լրացնում են յուրաքանչյուր կերպար: Այսօր ոճաբանները խորհուրդ են տալիս համադրել դրանք նույնիսկ երեկոյան զգեստների հետ:

novyy_kollazhyvapro