FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՏԱԲԱՏՆԵՐԸ (PHOTO)

16. 09. 2019

29fda8347e9e61d25aad242191084bef

Նորաձև տաբատները հարմարավետ են, ոճային ու գեղեցիկ: Պետք է շնորհակալ լինենք Մառլեն Դիտրիխին, Իվ Սեն Լորանին ու Կոկո Շանելին, որոնց շնորհիվ տաբատներն իրենց պատվավոր տեղ են զբաղեցրել կանացի զգեստապահարանում: Ինչպիսի տաբատներ են այս աշուն նորաձև:

Լայն տաբատներ: Լայն տաբատները մշտական դասական լուծում են, որոնք այս տարի իրենց տեղն են գտել Fendi, Ralph Lauren և Alexander Wang հավաքածուներում: Նորաձև են հատկապես բարձր գոտկատեղն ու մինչև հատակ հասնող երկարությունը:

MEK

Վանդակավոր տաբատներ: Վանդակը չի զիջում իր դիրքերը: Հատկապես նորաձև է տարտան պրինտը: Վառ օրինակներ են Christian Dior, Michael Kors и Pringle of Scotland հավաքածուների մոդելները:

ERKU

Կաշվե տաբատներ: Սրանք զսպվածության ու շքեղության լավագույն համադրությունն են: Ակտուալ են սև, բեժ, բորդո գույները: Կարող ես ընտրել լայն, սլաքներով, բարձր գոտկատեղով մոդելներ:

3

Դասական տաբատներ: Տենդենցները կարող են անդադար փոխվել, բայց դասականը միշտ է թրենդային: Կազմվածքն ընդգծող այս մոդելները երբեք չեն կորցնում իրենց ակտուալությունը:

CHORS

Լայն վերջավորություններով տաբատներ: Այս սեզոն դիզայներները նախընտրությունը տվել են ծնկից լայնացող մոդելներին: Այս դեպքում ևս ակտուալ է բարձր գոտկատեղը:

5