FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԸ (PHOTO)

05. 10. 2019

image

Սպորտային հագուստը, որը նախկինում նախատեդսված էր միայն մարզումների համար, այսօր մեծ տարածում ունի: Սպորտային կոշիկներից հետո հայտնիներն առօրյայում սկսել են ակտիվ կրել նաև սպորտայում կոստյումներ: Դրանք կրում են թե զբոսանքների ընթացքում, թե օդանավակայան գնալիս, թե նույնիսկ նորաձևության ցուցադրությունների ներկայանալիս:

Թրենդային է ոճերի միքսը: Օրինակ, ինֆլուենսեր Վերոնիկա Հայլբրյունները կրում է դպրոցական ոճ հիշեցնող վարդագույն սպորտային կոստյում: Նա այն համադրել է հաստ տակացուներով կեդերի ու փոքրիկ պայուսակի հետ:

մեկ

Ջիջի Հադիդը ցույց է տալիս, որ փափուկ սպորտային կոստյումները դեռ ակտուալ են: Բացի այդ, այն բավականին հարմարավետ ու տաքուկ է աշնանային ու ձմեռայի օրերի համար:

երկու

Տաքուկ սպորտային կոստյում է կրում Օքսանա Օնը: Գունավոր լուոծումներով բրդյա շապիկն ու տաբատը օպտիմալ լուծում է ցուրտ սեզոնի համար: Այս համադրությունը ներդաշնակ տեսք ունի կանացի կոշիկների ու աքսեսուարների հետ:

երեք

Սպորտային տաբատի ու սև դասական ժակետի համադրությունը ևս հնարավոր է: Այն շատ թարմ տեսք ունի: Ընտրիր տաբատի գունավոր լուծումներին համապատասխան գույնի պայուսակ:

չորս

Լայն բաճկոնները չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը: Ընտրիր վառ բաճկոն աշնանային խոնավ օրերը ջերմացնելու համար: Այն կարելի է նաև կրել սպիտակ վերնաշապիկի, օֆիսային տաբատների հետ, ոճերի հետաքրքիր միքս կստացվի:

հինգ