FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԹՐԵՆԴԱՅԻՆ ՋԻՆՍԵՐԸ (PHOTO)

09. 09. 2019

image

Երբ խոսք է գնում զգեստապահարանի թարմացման մասին, առաջինը մտածում են նոր ջինսերի մասին: Ինչ ջինսեր կրել այս աշուն. ահա սեզոնի  5 ամենանորաձև մոդելները:

Ուղիղ սպիտակ ջինսեր: Այս ամառ դրանք շատ ունիվերսալ էին: Կրիր սպիտակ ջինսեր նաև աշնանը` լրացնելով վառ աքսեսուարներով ու բլուզներով:

1

Լայն վերջավորություններով ջինսեր: Այս ջինսերը ստիպեցին աշխարհի բոլոր նորաձև աղջիկներին ժամանակավորապես մի կողմ թողնել կիպ մոդելները: Դրանք ռետրո ոճ կհաղորդեն կերպարիդ:

2

Օրիգինալ դեկորով ջինսեր: Եթե ձանձրացել ես դասական ուղիղ ու հայտնի mom ջինսերից, ապա ուշադրություն դարձրու վառ դեկորով մոդելների: Ասեղնագործություն, պատկերներ, պրինտեր ու նույնիսկ փետուրներ. այս սեզոն դրանք շատ ակտուալ են: Միայն թե կոմիկ տեսք չունենալու համար համադրիր դրանք մաքսիմալ պարզ բլուզի կամ շապիկի հետ:

3

Բարձր գոտկատեղով ջինսեր: Այս ջինսերը հիանալու լուծում են ցանկացած կերպար ստանալու համար: Այս աշուն խորհուրդ է տրվում համադրել դրանք պիջակի ու մինիմալիստական ոճի տոպերի հետ, իսկ կոշիկները ընտրիր` ըստ տմարադրության:

4

Կոճակներով ռետրո ջինսեր: Եվս մեկ ռետրո թրենդ, որն ակտուալ դարձավ այս ամառ: Բարձր գոտկատեղով ու կոճակներով այս մոդելները շատ յուրահատուկ տեսք ունեն: Լրացրու կերպարդ տոպով, քանի դեռ եղանակը թույլ է տալիս անել դա:

5