FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՈՒ ԹՐԵՆԴԱՅԻՆ ԿՈՇԻԿՆԵՐԸ (PHOTO)

06. 09. 2019

119_large

Մտածում ես, թե ինչ կոշիկ գնել աշնանային սեզոնի համար: Տես, թե որոնք են ամենանորաձև մոդեկները:

Միանշանակ, ամենանորաձև ու վիճելի մոդելն այս աշուն քառակուսի բարձրակրունկներն են: Եթե սիրում ես փորձարկումներ, ապա անպայման գնիր այս մոդելը: Այս կոշիկներով նույնիսկ ամենահասարակ կերպարը հետաքրքիր տեսք կունենա:

1

Մի քանի սեզոն մենք կրում էինք սև ու սպիտակ սպորտային կոշիկներ: Այս աշուն թրենդային են գունավոր սպորտային կոշիկները: Այն մոդելները, որոնք նախատեսված են վազքի ու մարզումների համար: Այնպես որ, համարձակորեն ընտրիր ամենավառ զույգն ու համադրիր դրանք զգեստների ու կոստյումների հետ:

2

Գուլպա հիշեցող էլաստիկ բարձրությամբ բոտիլիոնները այս աշնան ամենաակտուալ թրենդերից մեկն են: Այս ունիվերսալ կոշիկը հիանալի կլրացնի զգեստապահարանդ: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ ընտրել բարձրակրունկ մոդել:

3

Քուղերով կոպիտ կիսաճտկավորները աշնան ամենահայտնի իրերից են: Կրիր դրանք լայն բաճկոնների ու վերարկուների հետ: Դրանք ոճային լինելուց բացի, նաև շատ հարմարավետ են:

4

Սեզոնի հիթը ուղիղ ու երկար ճտկավորներն են: Կարող ես ընտրել ուղիղ քառակուսի կրունկով մոդել, որոնք կհիշեցնեն 70-ականները: Այս մոդելները հիանալի տեսք ունեն միջին երկարության զգեստների կամ կարճ կիսաշրջագզեստների հետ:

5