FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 4 MUST HAVE. Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄԴ

22. 08. 2018

collage

 

Աշնանային զգեստապահարանը սպասում է թարմացումների: Ներկայացնում ենք այս աշնան հիմնական նորաձև իրերը, որոնք կօգնեն ոճային կերպար ստանալու հարցում:

 

Ջինսե իրեր: Այս աշուն ջինսե հագուստը, ինչպես միշտ, թրենդային է: Ընտրության հնարավորությունը, կարելի է ասել, անսահամանփակ է. կոմբինիզոններ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ, բաճկոններ: Ընդ որում, խորհուրդ է տրվում ընտրությունը չկանգնեցնել միայն դասական կապույտի վրա: Ուշադրություն դարձրեք սպիտակ, սև, կարմիր, մոխրագույն, կանաչ գույներին ևս, դրանք կօգնեն ձեր կերպարն ավելի վառ դարձնել:

35000863_287088395167172_2892651939755982848_n

Կաշվե իրեր: Կաշվե բաճկոնները, տաբատները, զգեստներն ու պիջակները այս աշուն թրենդային են, դրանք կարող են հիանալի լրացնել ձեր աշնանային զգեստապահարանը: Պետք չէ մոռանալ, սակայն, որ ոտքից գլուխ կաշվե հագուստ կրել հարկավոր չէ: Միքսեք այս իրերը այլ հագուտների հետ:

17587298_293556487731389_7485193609612886016_n

Կոտսյումներ: Փնտրո՞ւմ եք առօրյա ոճային տարբերակ, ուրեմն պարտավոր եք ուշադրություն դարձնել ազատ կոստյումներին, որոնք այս աշուն երկրորդ կյանք են ստանալու: Կոստյումը պետք է անպայման ազատ ոճի ու ձևածքի լինի: Դիզայներները նաև խորհուրդ են տալիս ընտրել վառ գույներ, որոնք հիանալի կհամադրվեն սպորտային կոշիկների հետ:

eSWZy0Z_lEc

Գործած հագուստ: Սա դասական տարբերակ է, որը պարզապես անհրաժեշտ է ունենալ ցուրտ եղանակին: Այս տարի նախընտրելի են սվիտերները, ջեմպերները, զգեստները:

l12ahlduXUg