FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՏՐԵՆՉԵՐԸ (PHOTO)

16. 09. 2019

image

Եթե ուզում ես շատ ոճային լինել այս աշուն, ապա ընտրիր նորաձև տրենչ ու համադրիր այն ցանկացած հագուստի հետ:

Կաշվե տրենչ: Արտաքին տեսքի շնորհիվ, այս մոդելներն ավելի առօրյա տեսք ունեն: Դրանք այս սեզոնի գլխավոր թրենդերից մեկն են: оversize տրենչերը ոչ միայն ոճային, այլ նաև կոկիկ տեսք ունեն ու շքեղություն են հաղորդում:

մեկ

Կենդանական պրինտ: Այն դեռևս ակտուալ է: Այս աշուն նորաձև է կենդանական պրինտով վերնահագուստը: Դասասական ընձառյուծի պրինտն այդ հարցում զիջում է իր դիրքերը`ճանապարհ բացելով օձի պրինտի համար: Այն պետք է լինի կերպարի ամենաարտահայտիչ էլեմենտը:

երկու

Թափանցիկ անձրևանոցներ: Այսպես կարելի է նորովի ներկայանալ, քանի որ թափանցիկ անձրևանոցները ցույց են տալիս այն, ինչ կարելի է թաքցնել այլ մոդելների դեպքում: Սովորական համադրություններն այսպես ավելի յուրահատուկ տեսք կունենան:

երեք

Վառ ակցենտ: Այս սեզոնի հմայքը որևէ վառ ակցենտ ունեցող տրենչերն են: Օրինակ, վանդակավոր թևերը հետաքրքիր տեսք կհաղորդեն: Դասական բեժի ու օրիգինալ դետալների համադրությունը անչափ ոճային տեսք ունի:

չորս