FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 4 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐԸ (PHOTO)

14. 09. 2019

image

Աշուն-ձմեռ 2019-2020 թթ. նորաձևության ցուցադրություններից դատելով` այս տարի դիզայներներն առաջարկում են կիսաշրջազգեստների շատ համարձակ ու գայթակղիչ մոդելներ:

Նոր հավաքածուները ներկայացված են գունային տարբեր լուծումներով: Նորաձևություն են վերադարձել բոլոր հնարավոր ոճերը, ինչպես օրինակ 90-ականների մինիմալիզմը, 70-ականների բոհոն:

Այս սեզոն ակտուալ են համարձակ համադրությունները` թե գունային, թե գործվածքների, թե ձևածքների առումով:

Կաշի: Կաշին սեզոնի թրեդն է: Շատ դիզայներների հավաքածուներում ներկայացված են դասական սև կաշվե կիսաշրջազգեստներ: Ոմանք առաջարկում են այլընտրանքային տարբերակ: Կաշվե կիսաշրջազգեստների ամենաթրենդային գույներն են կաթնային շոկոլադը, կարմիրը, գինու գույնը:

մեկ

Կենդանական պրինտ: Կենդանական պրինտով կիսաշրջազգեստներն այս սեզոն ավելի առօրյա տեսք են ստացել, դրանք չունեն վուլգարության ոչ մի նոտա: Այնուամենայնիվ, այն մեծ ուշադրություն է գրավում: Նորաձև են զեբրի, օձի ու ընձառյուծի պատկերները: Կիսաշրջազգեստի երկարությունը կարող է տարբեր լինել:

ՐԿՈՒ

Վինիլ: Աղջիկներին հիացնելու համար իտալացի դիզայներներն առաջարկում են վինիլե կիսաշրջազգեստները լրացնել նորաձև երանգներով: Ամենահայտնի ու ակտուալ գույներն այս սեզոն զուսպ մոխրագույնը, արտահայտիչ բորդոն, նրբաճաշակ կանաչն են:

երեք

Փայլեր: Անհավանական գեղեցիկ ու օրիգինալ այս մոդելները յուրաքանչյուր կերպարի շքեղություն կհաղորդեն: Միայն թե համադրիր այն չեզոք բլուզների հետ:

չորս