FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 4 ԱՄԵՆԱԿԱՆԱՑԻ ՈՒ ՈՃԱՅԻՆ ԶԳԵՍՏՆԵՐԸ

17. 10. 2018

fit_960_530_false_crop_1159_652_60_0_205152_e56e67f926

Ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել աշնանային գեղեցիկ զգեստներ:

Օվերսայզ զգեստ: Ունիվերսալ մոխրագույնի, ազատ գործվածքի և լայն թևերի շնորհիվ կարելի է գեղեցիկ ու հարմարավետ կերպար ստանալ: Համադրեք այս զգեստը կոպիտ բոտիլիոնների և փոքրիկ պայուսակի հետ: Որպես աքսեսուար` ընտրեք կաշվե բարակ գոտի, որպեսզի ընդգծեք կոնքերը:

1

Թավշյա զգեստ: Թավշյա զգեստները շատ կանացի և էլեգանտ տեսք ունեն, և կապ չունի, թե ինչի հետ են համադրված: Ընտրեք գինու գույն, կապույտ կամ փիրուզագույն զգեստներ. այդպես ձեր կերպարն ավելի աշնանային կդառնա:

2

Սվիտեր-զգեստ: Ավելի ազատ կերպարի համար ընտրեք սվիտեր-զգեստներ: Դրա ազատ գործվածքը կօգնի ձեզ ավելի վստահ զգալ՝ շարժումների առումով: Այս զգեստները հիանալի տեսք ունեն սև զուգագուլպաների և մուգ գույնի կոշիկների հետ: Լրացրեք կերպարը կաշվե բաճկոնով:

33

Սարաֆան: Աշնանային ցուրտ օրերի համար ընտրեք ավելի հաստ գործվածքներ, ցանկալի է ընտրել գոտի ունեցող մոդելներ, քանի որ գոտին կերպարն ավելի սլացիկ է դարձնում: Լուսանկարում պատկերված կերպարը ստանալու դեպքում ֆրանսուհու տեսք կունենաք:

44