FASHION

ԱՅՍ ԱՇՆԱՆ 4 ԱՄԵՆԱԹՐԵՆԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄՆԵՐԸ (PHOTO)

06. 09. 2019

image

Աշնանային դիմահարդարման լավագույն  լուծումն, իհարկե, բնական երանգներն են, որոնք արդեն տևական ժամանակ չեն զիջում իրենց դիրքերը:

Նարնջագույն: Նարնջագույն, գազարագույն, դդմագույն. այս երանգները էֆեկտիվ տեսք ունեն դիմահարդարման մեջ: Եթե ավելի հանգիստ դիմահարդարում ես սիրում, ապա շեշտը դիր բնական դեղձագույնի վրա` կոպրեին կամ շուրթերին, իսկ որպես վառ դետալ` ընտրիր նեոնային նարնգջագույն:

երկու

Բուրգունդի:Աշունն ավելի խորը տոների սեզոն է, ինչպես օրինակ, բորդոն: Գինու պալիտրան կարմիր վառ շուրթերի հիանալի այլընտրանք է: Այս սեզոն փորձիր նաև աչքերի նման դիմահարդարում:

երեք

Տեռակոտ: Այս աշուն տերևաթափի երանգներն ակտուալ ոչ միայն հագուստի, մազերի, մանիկյուրի, այլ նաև դիմահարդարման հարցում: Կարմիրի, շագանակագույնի, նարնջագույնի մեջտեղում գտնվող այս բավականին բարդ երանգը շատ ակտուալ է: Այն հիանալի տեսք կունենա մաշկի տաք երանգների դեպքում: Օրինակ վերցրու դերասանուհի Մարգո Ռոբիից, ով համադրում է այս բնական ու տաք երանգը նույն գույնի հագուստի, ինչպես նաև հատապտղային երանգի ստվերաներկի ու չեզոք գույնի շրթներկի հետ:

GettyImages-1165420740

Զմրուխտ: Եվս մեկ երանգ, որով կարող ես փորձարկումներ անել: 2019թ. աշնանը այն ակտուալ է թե զգեստապահարանում, թե դիմահարդարման մեջ: Այս տենդենցն արդեն փրձել են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ադրիանա Լիման, Սիարան: Նրանք ընդգծում են կոպերը, իսկ դեմքի մնացած հատվածները  թողնում բնական երանգների մեջ:

չորս