ԱՅՍ ԱՇՆԱՆ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԹՐԵՆԴՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ՈՃԱՅԻՆ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱՔ

collage

 

Մոտենում է աշունը, ժամանակն է մտածել աշնանային զգեստապահարանի մասին:

 

Մինիմալիստական պայուսակ: Սա ամենահեշտ տարբերակն է ձեր կերպարը ոճային դարձնելու համար: Գնեք վերջապես այն պայուսակը, որ երկար ժամանակ ուզում էիք: Իհարկե, այն պետք է որակյալ լինի՝ ցանկալի է կաշվե: Ուշադրություն դարձրեք դասական մոդելներին, որոնք երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից:

277

Արհեստական մորթի: Կարծում եք, մուշտակը ոճային կերպարի բաղկացուցիչ մաս չի՞ կարող լինել: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել արհեստական մորթուց մուշտակներին: Պաստելային երանգները գեղեցիկ են նայվում շիկահերների հագին, իսկ ահա մուգ կանաչը կամ բորդոն՝ սևահերների:

2

Քաշմիրե սվիտեր: Այն հարկավոր է բոլորին: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք ոչ թե ձևին, այլ որակին: Այս սվիտերներով ձեր աշնանային կերպարները ոչ միայն ոճային, այլ նաև շքեղ տեսք կունենան:

3