GIRLS

ԱՅՍ ԱՄՌԱՆ MAKEUP-Ի 5 ՀԱԿԱԹՐԵՆԴՆԵՐԸ (PHOTO)

09. 07. 2019

Vlazhnyy_makiyazh

Յուրաքանչյուր սեզոն իր կանոններն է թելադրում: Այն, ինչ նորաձև էր որոշ ժամանակ առաջ, կարող է դառնալ հակաթրենդ: Ներկայացնում ենք այս ամռան դիմահարդարման 5 գլխավոր հակաթրենդները:

Իդեալական հավասարաչափ հոնքեր: Իդեալական ուղիղ, հավասար հոնքերը անիրական տեսք ունեն: Քանի որ 2019 թ. բնականության տարի է, գեղեցկության ինդուստրիան թելադրում է բնական հոնքեր: Այս տարվա ամենանորաձև հոնքերը հաստ են, խիտ ու դեպի վեր: Այնպես որ, գնիր գելեր, ֆիքսող թարթիչաներկ ու այլ միջոցներ:

մեկ

Գերծանրաբեռնված կոնտուրինգ: Դիմահարդարման այս հայտնի տեխնիկան ևս լքում է սեզոնի թրենդների ցանկը: Թեև, շատ աղջիկներ այդպես էլ չեն կարողանում հրաժարվել դրանից: Եթե դու ևս նրանց թվին ես պատկանում, ապա փորձիր քսուկային միջոցները փոխարինիր չորերով: Դրանք ավելի ներդաշնակ ու բնական տեսք ունեն:

երկու

Շատ հայլայթեր: Փայլուն մաշկ ունենալու գաղափարի հետևից ընկնելով` շատ աղջիկներ դեմքին չափազանց շատ հայլայթեր են ավելացնում: Արդյունքում, այդ կերպարը անբնական, իսկ հաճախ նաև անիմաստ, տիկնիկային տեսք է ստանում: Փորձիր ընդգծել միայն այտոսկրերդ ու հոնքերի տակի հատվածը` հրաժարվելով խոշոր փայլերից:

երեք

Անփալ շուրթեր: Այս սեզոն շեշտը դրված է խոնավ շուրթերի վրա: Եթե պատրաստ չես ամբողջովին հրաժարվել քո սիրելի անփայլ շրթներկից, ապա հաշվի առ այս փոքրիկ խորամանկությունը. շուրթերին մի փոքր խոնավություն հաղորդիր թափանցիկ փայլի միջոցով, որը պետք է ավելացնել շրթներկին` շուրթերի կենտրոնում:

չորս

Շուրթերի կոնտուր: Այս մեթոդը քեզ քո տարիքից ավելի մեծ է ցույց տալիս և արդեն վաղուց նորաձև չէ:

հինգ