ԱՅՍ ԱՄՌԱՆ 8 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԶԳԵՍՏՆԵՐԸ, ՈՐՈՆՑՈՎ ՈՃԱՅԻՆ ԿԼԻՆԵՍ

collage

 

Զգա ամռան շունչն ու տրամադրությունը՝ ընտրելով ճիշտ զգեստ:  Այս 8 զգեստները համապատասխանում են այս ամռան թրենդներին:

 

Ծաղկային պրինտ

Ծաղկային պրինտը լավագույնս է համապատասխանում ամառային զգեստներին: Հիանալի են նայվում և՛ մանր, և՛ խոշոր ծաղիկները: Ցածրահասակ և կլորիկ ֆորմաներ ունեցող աղջիկները պետք է խուսափեն խոշոր ծաղիկներով զգեստներից:

1

Զգեստ-բույր

Այս տեսակն այն աղջիկների համար է, ովքեր ցանկանում են ընդգծել դեկոլտեի հատվածն ու կոնքերը: Այս զգեստներն ազատ են և չեն խոչընդոտում շարժումներին:

2

Պուտիկավոր

Սա բոլոր ժամանակների համար է, այն իսկական ամառային տրամադրություն է հաղորդում: Խոշոր կազմվածք ունեցող աղջիկներին հարմար են մուգ գույնի զգեստները՝ բաց պուտիկներով, իսկ բաց գույնի զգեստները կերպարին նրբաճաշակ ռետրո-երանգ կհաղորդեն:

3

Վառ, միատոն զգեստ

Եթե չես ուզում շատ մտածել պրինտի ընտրության շուրջ, ապա պարզապես ընտրեք վառ գույնի զգեստ, այն ևս ամառային շունչ կհաղորդի:

4

Ժանյակավոր զգեստ

Երբ խոսում ենք ժանյակավոր զգեստի մասին, մտքում միանգամից պատկերացնում ենք նուրբ ու ռոմանտիկ կերպար: Այդպես էլ կա. ժանյակավոր զգեստը կանացիություն ու սեքսուալություն կհաղորդի:

5

Բացվածքներով զգեստ

Այս տեսակը ավելի հարմար է լողափի կամ ճանապարհուրդությունների համար: Կերպարը հիանալի կլրացնի մի փոքր անփույթ ու ամառային սանրվածքը:

6

Վերնաշապիկ-զգեստ

Հարմարավետ ու ոճային ձև, որը համապատասխանում է յուրաքանչյուր կազմվածքի: Այն թաքցնում է թերությունները, ընդգծում առավելությունները և գեղեցիկ համադրվում բազմաթիվ աքսեսուարների հետ:

7

Երկար զգեստ

Այս տեսակը ևս հարմար է յուրաքանչյուր կառուցվածքի ու հասակի տեր աղջիկներին: Այն ունիվերսալ է բոլոր իրավիճակների համար: Կախված գործվածքից՝ այն հարմար է ժամադրության, երեկույթի, արձակուրդի համար:

8