GIRLS

ԱՅՍ ԱՄՌԱՆ 6 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ (PHOTO)

20. 05. 2019

image

Այս սանրվածքների ամենամեծ առավելությունն այն է, որ դրանք շատ ժամանակ ու մեծ վարպետություն չեն պահանջում: Դու դրանցից յուրաքանչյուրը կարող ես ստանալ 5 րոպեի ընթացքում: Քեզ հարկավոր են ոգեշնչում, սանր և մի քանի աքսեսուար:

Մեծ աքսեսուարներ: Հարկավոր է միայն կրել դրանք ու վերջ՝ սանրվածքը պատրաստ է: Այս ամառ սա, թերևս, ամենաոճային լուծումն է: Մեծ աքսեսուարների առավելությունը նաև այն է, որ դրանք հեշտությամբ թաքցնում է աճած մազարմատները:

մեկ

Հյուսքեր: Հյուսքերը օգնության կգան հատկապես քամոտ եղանակին: Կարող ես ընտրել ցանկացած բարդության հյուսք, բայց հիշիր, որ այս ամառ նորաձև են պարզ սանրվածքները:

երկու

Մազակալներ: Եթե նախկինում մազակալները թաքցնում էին մազերի մեջ, ապա այս սեզոն դրանք ամենաթրենդային աքսեսուարներն են:

19144d78e7d68442da1862003a02a1c7

Բրոշներ: Սա նախորդ կետի շարունակությունն է՝ ընդամենը մեկ տարբերությամբ: Եթե մինիմալիզիմի կողմնակից ես, ապա ընտրիր մազակալներ, իսկ եթե սիրում ես փորձարկումներ, ապա ուշադրություն դարձրու այս վառ ու արտահայտիչ բրոշներին:

չորս

Բանտեր ու ժապավեններ: Պաշտոնապես, 2019թ. դարձել է մազերի համար նախատեսված բանտերի տարի: Եթե պոչիկ ես կապում, ապա լրացրու այն ժապավենով կամ բանտով:

հինգ

Ցածր պոչիկ: Չկա՞ն բանտեր կամ ժապավեններ, պետք չէ անհանգստանալ: Պարզապես ավելի ցածր պոչիկ կապիր: Այս էլեգանտ ու դասական սանրվածքը ևս այս ամառ շատ ակտուալ է:

վեց