GIRLS

ԱՅՍ ԱՄՌԱՆ 6 ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ՄԱԶԱՓՆՋԵՐԸ (PHOTO)

26. 06. 2019

60ec88cd968a177aa3ac29a65366460c

Կանացի ու ռոմանտիկ երկար մազափունջը պաշտոնապես նորաձև է: Եթե ուզում ես թարմացնել կերպարդ, ապա սկսիր հենց սանրվածքից”

Ուղիղ երկար մազափունջ: Մշտական դասական լուծում, որ միշտ նորաձև է: Այն պետք է դուրս գա եզրագծերից: Կարող է լինել ինչպես փարթամ, այնպես էլ բարակ մազերի համար: Հիանալի տարբերակ է թե կարճ, թե միջին, թե երկար մազերի համար:

մեկ

Երկու մաս: Այս տարբերակը սեզոնի հիթերից մեկն է: Դրա գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ այն բացում է ճակատը, ինչը հայացքն ավելի հմայիչ ու թեթև է դարձնում:

երկու

Երկար եզրագիծ: Ասիմետրիկ մազափունջ` բաժանված երկու մասի, որն ընդգծում է դեմքի օվալը: Սա ոճի ու կանացիության համադրություն է:

երեք

Հավասարաչափ ֆրանսիական մազափունջ: Եթե սիրում ես թրենդային լինել, ապա ուշադրություն դարձրու ֆրանսիական մազափնջին, որը կրկին նորաձև է: Այն ամենահայտնի մազափունջն է, լավագույնս համադրվում է ուղիղ մազերի հետ:

չորս

Թեք երկար մազափունջ: Այս տարբերակը ևս կթարմացնի կերպարը: Այն օգնում է նրբացնել դիմագծերը: Կարող է լինել թե ուղիղ, թե ալիքվող ու մի փոքր անփույթ տեսքով:

հինգ

Անփույթ երկար ամզափունջ: Եթե մազերդ ալիքվող են կամ ուզում ես թրենդային լինել, ապա այս լուծումը հենց քեզ համար է: Այն երիտասարդացնում է, թարմացնում ու թեթևություն հաղորդում կերպարին: Լավագույնս համապատասխանում է քառակուսի կամ կլորավուն դեմքերին:

վեց